Ամենօրյա սննդակարգում կաղամբի ներառումը կարող է մարդուն ավելի երկարակյաց դարձնել: Այս մասին են վկայում Նեշվիլլի Վանդերբիլտի բժշկական համալսարանաի

Նրանց խոսքով՝ կաղամբից պատրաստած ուտեստների սիրահարները գերազանցում են մնացած մարդկանց կենսակայությունության ցուցանիշներով:

«Ինչպես սպիտակ, այնպես էլ գունավոր կաղամբի օգտագործումը կարող է ավելի երկարակյաց դարձնել մարդուն», - հայտնում են հետազոտության հեղինակները:

Նրանց եզրահանգումները հիմնված են Շանհայի (ՉԺՀ) 135 հազար չափահաս բնակիչների հետազոտությունների տվյալների վրա:

«Արդյունքները ցույց տվեցին, որ կաղամբ սիրահարների շրջանում մահացության մակարդակը շատ ավելի ցածր է՝ այլ մասնակիցների համեմատ», - նշում են գիտնականները:

Գիտնականները կարծում են, որ երկարակեցության այս էֆեկտը կապված է կաղամբի մեջ պարունակվող միկրոէլեմենտների հետ: Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, բջջանյութ, ինչպես նաեւ ուժեղ հակաօկսիդանտ ազդեցություն ունի, որը կասեցնում է բջիջների ծերացումը եւ բորբոքային պրոցեսները, ինչը, հավանաբար, առանցքային դեր է խաղում: Պարզվեց նաեւ, որ կաղամբ նախընտրողները ավելի առողջ ապրելակերպ են վարում:

Հատկանշական է, որ սա առաջին գիտական հետազոտությունը չէ, որը կաղամբի ու երկարակեցության միջեւ կապ է հայտնաբերում: Այսպես, Հոլադնացի գիտնականները պարզեցին, որ կաղամբը ի զորու է կասեցնել չարորակ ուռուցքների մի քանի տեսակի զարգացումը եւ նպաստել կյանքի երկարացման՝ դրա կանոնավոր օգտագործման դեպքում: