Անանուխի էքստրակտն ու դարչինը կարող են օգնել քրոնիկ վերքերի բուժման գործում, պնդում են ԱՄՆ գիտնականները: Ավելին՝ նրանց հաջողվեց այս մթերքների մաս կազմող նյութով փոքր կապսուլաներ պատրաստել, որոնք, հայտնվելով օրգանիզմում, սկսում են վերացնել բակտերիաներն ու նպաստել առողջ հյուսվածքների աճին:

Եթերային էքստրակտները հիդրոֆոբ հեղուկներ են, որոնք պարունակում են ծաղիկների ու բույսերի էստրակտներ: Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ այս հեղուկները վառ արտահայտված հակամիկրոբային էֆեկտ ունեն ու կարող են օգտագործվել վերքերի բուժման ժամանակ:

Հետազոտության ընթացքում անանուխի էքստրակտն ու դարչինի ալդեհիդը (դարչինում պարունակվող նյութ, որը պատասխանատու է դրա հոտի ու համի համար) տեղադրվել էին սիլիկոնե նանոմասնիկների մեջ: Այսպիսի մասնիկներ պարունակող միկրոկապսուլաները արդյունավետ էին մի շարք բակտերիաների դեմ պայքարում՝ ներառյալ հակաբիոտիկակայուն բակտերիաները: Գիտնականները պարզել են նաև, որ այս համակցումը ապահովում է նաև ֆիբրոբլաստերի՝ վերքերի ապաքինման համար կարևոր բջիջների աճը:

Հետազոտության հեղինակները հույս են հայտնում որ կկարողանան նոր նյութ ստեղծել՝ տարբեր հիգիենիկ միջոցներում օգտագործելու համար:

Ավելին՝ այս համակցումը կարող է օգտագործվե; նաև ալգինանտային ժապավենի ստեղծման համար: Կլինիկական հետազոտությունները կանցկացվեն մոտակա մեկ-երկու տարիներին:

Հետազոտության մասին է հայտնում ACS Nano-ն: