Մեր սննդակարգը, որպես կանոն, կապված է եղանակի հետ և ջերմաստիճանի հետ: Ամռանը մենք սնվում ենք այլ կերպ, քան տարվա ցուրտ եղանակին:

Իսկ ինչպե՞ս է պետք սնվել ամռանը: Խորհուրդներով է կիսվում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը::

  1. Որևէ դեպքում պետք չէ սնունդ գնել պատահական վայրերից: Բանն այն է, որ շոգին բոլոր ախտածին բակտերիաները բազմանում են շատ արագ, և եթե պահպանման կամ պատրաստման կանոնները խախտված են, Դուք կարող եք թունավորվել և որևէ աղիքային ինֆեկցիայով վարակվել: Ձեռք բերեք սննդամթերքներ միայն վստահելի վայրերում, որտեղ հետևում են պահպանման ու հիգիենայի կանոններին:
  2.  Անհայտ վաճառողներից սունկ գտնել ևս չի կարելի, ինչպես նաև խորհուրդ չի տրվում դրանք ինքնուրույն հավաքել: Սնկերի որոշ տեսակները շատ հանգիստ կարելի է շփոթել թունավոր սնկերի հետ, և այդ պատճառով սունկ կարելի գնել միայն խանութներից: Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանում սնկերից թունավորման դեպքեր են արձանագրվել, բոլոր այդ սնկերը ինքնուրույն էին հավաքել կամ գնվել փողոցում:
  3.  Ամռան ընթացքում, ինչպես նշեց Աիդա Պետիկյանը, խորհուրդ է տրվում նաև կրճատել կալորիաների քանակը և յուղոտ սննդի օգտագործումը: Օրգանիզմին շատ մեծ ուժեր են պետք՝ ճարպը վերամշակելու համար, և շոգին յուղոտ սնունդը ավելորդ սթրես կպատճառի օրգանիզմին:
  4. Ճաշեք հով վայրերում կամ օրվա հով ժամին՝ օրգանիզմը սթրեսի չենթարկելու համար:
  5. Ամռան ընթացքում կարևոր է նաև շատ հեղուկ խմել՝ մոտ 3 լիտր, որպեսզի ամռանը, ինչպես բացատրեց Աիդա Պետիկյանը, օրգանիզմը կարողանա իրագործել իր բոլոր գործառույթները: