Ճարպակալում ունեցող դեռահասների մեծ մասը չի գիտակցում, որ ավելորդ քաշ ունի: Ամեն երրորդը կարծում է, որ իր քաշը նորմայի սահմաններում է: Այս մասին են հայտնում Cancer Research UK Health Behaviour Research Centre at UCL (University College London) գիտնականները:

Մասնագետները հարցում են անցկացրել 13-15 տարեկան 5000 դեռահասների շրջանում եւ հարցրել, թե ինչպես են նրանք գնահատում իրենց քաշը: Այնուհետեւ նրանց պատասխանները համեմատել են նրանց մարմնի զանգվածի ինդեկսի հետ՝ հասկանալու համար, ինչքանով է նրանց՝ սեփական քաշի ընկալումը համապատասխանում իրականությանը:

Դեռահասների 73 տոկոսի քաշը նորմայի սահմաններում էր, 20 տոկոսն ավելորդ քաշ ունեին, իսկ 7 տոկոսը՝ ճարպակալում: Հատկանշական է, որ ճարպակալում ունեցող դեռահասների 40 տոկոսը իրենց քաշը նորմալ էին համարում, իսկ 0.4 տոկոսը նույնիսկ մտածում էին, որ իրենց քաշը նորմայից ցածր է:

Հատկանշական է նաեւ, որ նորմալ քաշ ունեցող 10 դեռահասներից 8-ը ադեկվատ էին գնահատում իրեցն քաշը, իսկ 7 տոկոսը մտածում էր, որ ավելորդ քաշի ունի: Հետաքրքիր է, որ նույն այդ 7 տոկոսը՝ ավելորդ քաշ ունեցողների, գիտակցում էին, որ ավելորդ քաշ ունեն: Եվ աղջիկները, եւ տղաներն իրենց գեր էին համարում:

Պրոֆեսոր Ջեյն Վարդլը վերոնշյալ կետնրոից նշեց, որ հետազոտությունը եւ ուրախացնում է եւ տխրեցում: Ուրախացնում է նրանով, որ նորմալ քաշ ունեցող դեռահասների մեծ մասին իրենց ադեկվատ է ընկալում, հետեւաբար, նրանց չեն սպառնում դիետաներն ու սննդակարգի խախտումերը: Մյուս կողմից՝ վատ է, որ ավելորդ քաշ ունեցող դեռահասները չեն հասկանում, որ խնդիր ունեն, իսկ դա նշանակում է, որ նրանք դժվար թե այս խդիրները հաղթահարելու համար քայլեր ձեռնարկեն:

Հետազոտության արդյունքների մասին է հայտնում International Journal of Obesity ամսագիրը: