Թեյն ու սուրճը կարող են նվազեցնել քաղցկեղային գործընթացների ինտենսիվությունն ուղեղում: Այս մասին է հայտնում American Journal of Clinical Nutrition ամսագիրը:

Այս եզրահանգումն ապացուցում են  քաղցկեղային հիվանդությունների ու սննդակարգի Եվրոպական հեռանկարային հետազոտության շրջանակներում իրականացրած եվրոպացիների լայնամասշտաբ հարցման արդյունքները: Այս նախագիծը ներառում է տարածաշրջանի տաս երկրների բնակչության կենսակերպի մասին տվյալներ, որոնք հավաքագրվել են ութ տարվա ընթացքում: Դրա արդյունքների հիման վրա վերլուծաբանները հաստատել են թեյի ու սուրճի օգտագործման ու ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականության նվազեցման միջեւ եղած կապը: Մասնավորապես, նվազում էր մենինգիոմայի զարգացման հավանականությունը:

Իրենց հերթին Istituto di Ricerche Farmacologiche իտալական ինստիտուտի գիտնականները հաստատել են, որ թեյն ու սուրճը նվազեցնում են գլիոբլաստոմայի՝ գլխի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի հավանականությունը, որը վերջերս դարձավ հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան պատճառ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները հաստատել են, որ թեյն ու սուրճը կարող են նվազեցնել նեյրոդեգեներատիվ պաթոլոգիաների զարգացման հավանականությունը՝ ներառյալ Պարկինսոնի ու Ալցհեյմերի հիվանդությունները: