Նատրիումի ֆտորիդը՝ ատամի մածուկի մեջ պարունակվող նյութը կարող է օգնել որոշել ինսուլտի ու կաթվածի զարգացման հավանականությունը: Այս բացահայտումը կարող է ամբողջ աշխարհում հազարավոր կյանքեր փրկել:
Քեմբրիջի համալսարանի մասնագետները նոր թեստ են մշակել, որը նախատեսում է կոնտրաստ նյութի փոքր մասնիկներ պարունակող նատրումի ֆտորիդի ներարկում պացիենտի արյան մեջ: Այս բաղադրությունը կապված է անոթներում կալցիումի ոչ ստաբիլ պարունակության հետ, ինչը թույլ է տալիս էլ ավելի ճգրիտ ախտորոշում իրականացնել և գտնել անոթների հաստացումները կամ բարակումները, որոնք կարող են խանգարել արյան շրջանառությունը և հանգեցնել ինսուլտի կամ կաթվածի:
Կալցիումը անոթների՝ աթերոսկլերոզի դեպքում զարգացող ճարպային կուտակումների հիմնական բաղադրիչն է: Երբ այս կուտակումները ոչ ստաբիլ են դառնում, դա կարող է հանգեցնել տարատեսակ խնդիրների՝ ներառյալ կաթվածն ու ինսուլտը:
Նատրիումի ֆտորիդի ներարկման դեպքում ճարպային կուտակումները հնարավար կլինի ժամանակին բացահայտել, ինչը թույլկտա թերապիա սկսել, որը նպատակ ունի նվազեցնել կաթվածի կամ ինսուլտի հավանականությունը: Նատրիումի ֆտորիդը շատ հաճախ օգտագործվում է ատամի մածուկներում, քանի որ այն կապված է ատամի էմալի բաղադրիչների հետ: Նույն այդ մեխանիզմը անոթների կալցիումապատման որ ստաբիլ մասերումԼ Այդ պատճառով թեստի շնորհիվ կարելի է տեսնել խնդրահարույց հատվածները և պարզել, որտեղ է կուտակվում ճարպը:






