Երեխայի մոտ դեպրեսիայի զարգացման հավանականությունը կարելի է պարզել հասարակ աչքի թեստի միջոցով, պնդում Բինհեմպտոնի համալսարանի գիտնականները:
Իրենց ձորձարկման շրջանակներում գիտնականները հետազոտել են 47 կանանց ու նրանց երեխաներին: Բոլոր մայրերը նախկինում դեպրեսիա ունեին, եւ դա հնարավորություն էր տալիս պարզել, փոխանցվում է արդյոք այս հիվանդությունը ժառանգաբար:
Երեխաներին մարդկանց դեմքեր էին ցույց տալիս՝ տարբեր էմոցիոնալ երանգավորմամբ (ուրախ, զայրացած, տխուր եւ այլն) եւ հետեւում էին նրանց բիբերին: Այնուհետեւ երկու տարի շարունակ գիտնականները ամեն վեց ամիսը մեկ ստուգում էին երեխաների հոգեբանական վիճակը:
«Այն երեխաները, որոնց բիբերը լայնանում էին, տխուր դեմքեր տեսնելիս, հետագայում ավելի շատ էին հակված դեպրեսիայի զարգացմանը: Այնպես որ այս ֆիզիոլոգիական ռեակցիան յուրահատուկ երեխաների մոտ այս հիվանդության զարգացման յուրահատուկ բիոմարկեր է», - նշեցին հետազոտության հեղինակները:
Իսկ ահա զայրացած կամ երջանիկ դեմքեր տեսնելիս երեխաների մոտ դեպրեսիայի ախտանշաններ ի հայտ չէին գալիս:
Հոգեբանության պրոֆեսոր Բրենդոն Գիբբը կարծում է, որ այս հասարակ ու էժան թեստը անպայման պետք է կիրառվի մանկաբուժությունում, ինչը հնարավորություն կտա վաղ տարիքից սկսել աշխատել այն երեխաների հետ, որոնց մոտ կարող են հոգեական ավելի լուրջ շեղումներ զարգանալ:
Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Abnormal Psychology ամսագրում:






