Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր ջուր չի խմում: Ջուրը, սակայն կարեւոր է ցանկացած մարդու՝ հատկապես երեխաների համար:

Բժիշկ Դեբորա Լոնզերը Քլիվլենդի կլինիկանից պատասխանում է առավել հաճախ տրվող հարցերին:

  1. Հարց: Ինչքա՞ն ջուր պետք է խմի երեխան

Պատասխան. դա կախված է երեխայի քաշից, տարիքից ու ֆիզիկական ակտիվությունից: Միջինում՝ 5-10 բաժակ:

2. Հարց: Երբ եւ ինչքա՞ն հաճախ պետք է ջուր խմի երեխան

Պատասխան: Որպեսզի օրգանիզմը չջրազրկվի, ցանկալի է, որ երեխան կանոնավոր ոչ շատ ջուր խմի: Երեխաների մեծամասնությունը, սակայն, չի կարող ստուհգ որոշել, ծարավ է թե ոչ:

3. Հարց: Ինչպե՞ս է ջրազկրումը ազդում երեխայի առողջության վրա

Պատասխան: Դրա կարճատեւ ազդեցություններից են մկանային կսկիծները, հոգնածությունը, գլխացավերը, նյարդայնությունը, հոգնածությունը, ուշադրության պակասը: Սակայն կա նաեւ երկարաժամկետ ազդեցություն՝ օրինակ, ուղեղի զարգացման խնդիր, կոգնիտիվ խնդիրներ:

4. Հարց: Ինչպե՞ս ստիպել երեխային ջուր խմել

Պատասխան: Ջուրը պետք է դառնա նրա բնականոն կյանքի մի մասը: Հիշեցրեք նրան, որ ջուր պետք է խմի: Շուտով դա նրա մոտ սովորություն կդառնա:

5. Հարց: Արդյոք հենց միայն ջու՞ր է պետք խմել

Պատասխան: Ջուրը օրգանիզմը խոնավացնելու լավագույն միջոցն է: Իսկ ահա սպորտաին միջոցները շաքար են պարունակում: Դրանք դուրս են բերում հեղուկն օրգանիզմից եւ ոչ միայն չեն խոնավացնում այն, այլ նաեւ նպաստում ջրազրկմանը:

6. Հարց: Ի՞նչ անել, եթե երեխան միայն հյութ է խմում

Պատասխան: Փորձեք ջուրն ավելի հետաքրիքր ու գրավիչ դարձնել երեխաների համար: Թող նրանք այն խմեն գեղեցիկ բաժակներով:

7. Հարց: Իսկ ի՞նչ անել, եթե երեխան դպրոցում է կամ փողոցում:  

Պատասխան: Պետք է անել այնպես, որ երեխան ավելի շատ ջուր խմի՝ օրինակ պուլպուլակներից, որոնք կան գրեթե բոլոր քաղաքներում: