Հաճախակի բրինձ օգտագործող մարդիկ ավելի լավ են պաշտպանված մետաբոլիկ համախտանիշից՝ կոմպլեքսային պաթոլոգիայից, որը կապված է մետաբոլիկ ու հորմոնալ խախտումների հետ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշին ու ճարպակալմանը: Այս մասին է գրում «Nutrition Today» ամսագիրը:
«Բրնձի հանդեպ սերն ու դրա՝ սննդակարգում ընդգրկված լինելը դրական է անդրադառնում օրգանիզմի վրա», - գրում է ամսագիրը: Ներկայացված տվյալների համաձայն՝ բրնձի սիրահարները իրականում ավելի քիչ են հակված գիրության, ավելի հազվադեպ են տառապում բարձր զարկերակային ճնշմամբ և մետաբոլիկ համախտնիշով՝ այն մարդկանց համեմատ, որոնք անտարբեր են այս մթերքի նկատմամբ:
Բժիշկները վերլուծել են 25 հազար չափահաս մարդկանց և երեխաների կենսակերպն ու բժշկական քարտերը և եկել այն եզրակացության, որ այն մարդիկ, որոնք հաճախակի էին բրինձ ուտում, ավելի քիչ են հակված վտանգավոր մթերքների օգտագործմանը:
Այն, որ բրնձի սիրահարները ավելի լավ են պաշտպանված ավելորդ քաշից և մետաբոլիկ համախտանիշից, հետազոտողները բացատրում են նրանով, որ բրնձի մեջ պարունակվում են բազմաթիվ վիտամինների ու միներալներ, որոնք անհրաժեշտ են լիարժեք առողջության համար: Բացի այդ՝ դրանում պարունակվող բջջանյութը թույլ է տալիս ազատվել քաղցի զգացումից: Կարևոր է նաև այն, որ բրնձի հետ սովորաբար նաև բանջարեղեն է մատուցվում:






