Օրական 68 րոպե եւ ավելի սմարթֆոն օգտագործելը կարող է դեպրեսիայի ախտանշան լինել, նշում են ԱՄՆ Northwestern University Feinberg School of Medicine-ի գիտնականները:

Վերջին տարիներին մասնագետները ակտիվ աշխատում են սմարթֆոնի միջոցով հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների վրա: Սակայն այս դեպքում հատուկ հավելվածներ ու աքսեսուարներ պետք չեն: Բավական է իմանալ, ինչքան ժամանակ է սմարթֆոնի դիմաց անցկացնում մարդը: Ինչքան երկար է նա սմարթֆոն օգտագործում, այդքան բարձր է դեպրեսիայի հավանականությունը: Ամերիկացի գիտնականների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք օրական 68 րոպեից ավելի են ծախսում սմարթֆոնի հետ աշխատելու համար, ավելի հաճախ են դեպրեսիայով տառապում: Իսկ ահա երջանիկ ու հոգեպես առողջ մարդիկ իրենց սմարթֆոնին օրական 17 րոպե են տրամադրում:

Այստեղ կարեւոր է նաեւ այն, թե որտեղ է օգտագործվում սմարթֆոնը: Դեպրեսիայով տառապողները ավելի հաճախ սմարթֆոնները տանն են օգտագործում կամ որեւէ այլ տարածքներում՝ մինիմալ շարժումներով, ինչպես ցույց է տալիս GPS-ը: Այս տվյալները օգնեցին մարկանց մոտ դեպրեսիա ախտանշել 87 տոկոս ճշգրտությամբ: