Ալկոհոլը կարող է օգնել հոդացավերով տառապող մարդկանց, նշում են Շեֆիլդի համալսարանի մասնագետները (Մեծ Բրիտանիա): Անսպասելի՞ էր: Գիտնականներն էլ էին զարմացած:

Նրանց կազմակերպած փորձարկմանը մասնակցել է 1800 կամավոր: Հետազոտությունները ցույց տվեցին, որ ամսական 10 և ավելի անգամներ քիչ քանակությամբ ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի են պաշտպանված ռևմատիզմից ու արթրիտից՝ սթափ կյանքով ապրողների համեմատ: Մասնավորապես, լավ գինու սիրահարների մոտ արթրիտի հավանականությունը 4 անգամ փոքր է:

Գիտնականները նաև նկատել են, որ այն մարդիկ, որոնք արդեն իսկ տառապում են ռևմատիզմով և ամսական 10 անգամից ավել են ալկոհոլ օգտագործում, ավելի քիչ են տառապում հոդերի բորբոքումից և ավելի ակտիվ կենսակերպ են վարում:

 «Ալկոհոլային խմիչքների ամենօրյա օգտագործումը օգնում է արթրիտով ու ռևմատիզմով տառապողներին», - պնդում են իրենց բացահայտումից զարմացած գիտնականները:

Ինչով է բացատրվում ալկոհոլի այս ազդեցությունը, դեռևս պարզ չէ: Հվանաբար, դա ինչ-որ կերպ կապված է իմունային համակարգի վրա ալկոհոլի ունեցած ազդեցության հետ: