Նորածնի առաջին կղանքը ցույց կտա՝ նրա մայրն ալկոհոլ օգտագործել է հղիության ընթացքւմ թե ոչ: Այս մասին են հայտնում Jack, Joseph and Morton Mandel School of Applied Social Sciences-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ քիմիկատների մակարդակը երեխայի կղանքում ցույց կտա, ինչ խնդիրներ նա կարող է ունենալ ապագայում: Մասնավորապես՝ ճարպաթթվիի էթիլային եթերի պարունակության բարձր մակարդակն արյան մեջ խոսում է այն մասին, որ հղիության ընթացքում մայրը ալկոհոլ է օգտագործել, իսկ երեխան էլ այդ պատճառով կարող է խնդիրներ ունենալ՝ եթե ոչ հիմա, ապա ապագայում:

«Մենք ցանկանում էին պարզել՝ արդյոք կապ գոյություն ունի ճարպաթթվիի էթիլային եթերի պարունակության բարձր մակարդակի ու երեխայի կոգնիտիվ զարգացման միջեւ ու պարզեցինք, որ այդ կապն այո, գոյություն ունի, - նշում է Միյոն Օ/Մինը՝ հետազոտության առաջատար հեղինակը, - այդ նյութի պարունակությունը մարկեր է, որոը խոսում է այն մասին, որ երեխան ենթարկվել է ալկոհոլի ազդեցության եւ կարող է խնդիրներ ունենալ ապագայում»:

Իսկ իմանալ դրա մասին նախապես շատ կարեւոր է, քանի որ բժիշկները ավելի վաղ հնարավորություն կունենան միջոցներ ձեռնարկել խնդիրների կանխարգելման համար:

Մայոն Օ.Մինն ու նրա գործընկերները հետազոտության այս փուլի ընթացքում չափել են ճարպաթթվի էթիլային եթերին պարունակությունը նորածինների կղանքում, իսկ այնուհետեւ կոգնիտիվ թեստեր անցկացրել, երբ այդ երեխաները 9, 11 ու 15 տարեկան էին: Պարզվեց, որ այն երեխաները, ում առաջին կղանքում բարձր էր վերոնշյալ նյութի պարունակությունը, ամենացածր գնահատականներն էին ստացել: