Ընտանիքների առաջնեկները IQ ավելի բարձր մակարդակ ունեն, քան նրանց եղբայրներն ու քույրերը: Այս եզրահանգման են կել Իլինոյսի համալսարանի գիտնականները, որոնք վերլուծել են 400 հազար դպրոցականների տվյալները:
Առաջնեկները, սակայն ժամանակից շուտ չպետք է ուրախանան, քանի որ նրանց ու նրանց եղբայրների ու քույրերի IQ մակարդակի տարբերությունը ընդամենը մեկ սանդղակ է կազմում, իսկ այդ մեկ սանդզակը ինտելեկտուալ առավելություններ չի տալիս:
Գիտնականները նաեւ պարզել են, որ առաջնեկները իրենց ինտելեկտով նկատելիորեն տարբերվում են իրենց կրտսեր եղբայրներից ու քույրերից: Եվ, չնայած նրան, որ այդ տարբերությունները վիճակագրական տեսանկյունից նշանակալից են, գործնական տեսանկյունից դրանք նշանակություն չունեն, կարծում են հետազոտության հեղինակները:
Ավելի վաղ ապացուցվել էր, որ առաջնեկներին սովորաբար ամենաքիչն են ընտանիքի երեխաներից ծնողական սեր ստանում:






