Որոշ մթերքներ հատկապես վտանգավոր են կանանց համար եւ նկատելիորեն բարձրացնում են նրանց մոտ սրտային պաթոլոգիաների ռիսկը: Այս մասին հայտնում Հարվարդի գիտնականները՝ նշելով, որ այս մթերքների բացասական ազդեցությունը կարող է ի հայտ գալ նույնիսկ սննդակարգում դրա պարունակության ցածր մակարդակի դեպքում:
Գիտնականները հետազոտել են 86 հազար կանանց եւ եկել այն եզրակացության, որ կանանց համար ամենավտանգավորն են այն սննդամթերքները, որոնք տրասճարպեր են պարունակում: Փորձագետները, մասնավորապես, պարզեցին, որ եթե կանանց սննդակարգում կալորիաների երկու տոկոսը տրանսճարպերն են կազմում, ապա կաթվածների, ինսուլտների ու սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը շատ ավելի բարձր է լինում:
Տրանսճարպերը իրենցից արհեստականորեն սինթեզված նյութեր են ներկայացնում, որոնց մլեկուլյար կառուցվածքը տարբերվում է բնական միացությունների մոլեկուլյար հյուսվածքից: Ինչպես հայտնում է «Natural News»-ը, ենթարկվելով նյութափոխանակության մարդու օրգանիզմում, այսպիսի ճարպերը խաթարում են բջիջների մեմբրանայով սնուցող նյութերի տեղափոխումը, ինչը վատթարացնում է բջիջների սնուցումը եւ հանգեցնում տոկսիկ նյութերի կուտակմանը: Հենց դա էլ լուրջ հիվանդությունների զարգացման հիմնական պատճառ է դառնում, նշում են փորձագետները:
Նրանք հիշեցնում են, որ տրասճարպերի հիմնական աղբյուրը մարգարինն է ու այլ հիդրոգենացված ճարպերը, որոնք կան թխվածքեղեում եւ գործարանային արտադրության շատ այլ մթերքներում: Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ օգտագործել այդ մթերքները՝ փոխարինելով դրանք տան պայմաններում պատրաստված բնական սննդամթերքով:






