Իմունային համակարգի բջիջները, որոնք պաշտպանում են մարմինը ինֆեկցիաներից, կարող են թուլանալ առանց վիտամին A-ի: Purdue University-ի գիտնականները պարզել են, որ մետաբոլիտներից մեկը՝ ռետինոային թթուն, որը ձեւավորովում է օրգանիզմում A վիտամինը վերջինիս կողմից յուրացնելու հետո,  բացարձակապես անհրաժեշտ է բնածին իմունային բջիջների երեք տեասկներից երկուսի համար, որոնք գտնվում են աղիքային համակարգում:

Մարդու իմունային համակարգում երկու տեսակի բջիջներ կան, որոնք համագործակցում են օրգանիզմը ինֆեկցիաներից ազատելու ժամանակ: Առաջին տեսակը բնածին իմունային բջիջներն են, բնածին լիմֆոիդները եւ լեյկոցիտները, որոնք անմիջապես գրոհում են ինֆեկցիան: Երկրորդ տեսակը ադապտիվ իմունային բջիջներն են (T-բջիջներ ու B-բջիջներ), որոնք ավելի ուշ են ժամանում ախտահարման վայր: Նրան ավելի սպեցիֆիկ են տարբեր տեսակների պաթոգենների ոչնչացման ժամանակ:

Ռոտինոային թթուն, ինչպես պարզվեց, օգնում է բնածին լիմֆոիդ բջիջներին ճիշտ տեղ գրավել աղիքներում: Քաջ հայտնի է, որ A վիտամինի դեֆիցիտը ավելի հավանական է դարձնում տարբեր հւվանդությունները եւ նվազեցնում է իմունային բջիջների կենտրոնացումը աղիքների լորձաթաղանթում: Գիտնականները պարզել են այն սպեցիֆիկ գործառույթները, որոնք կատարում է վիտամին A-ն իմունային համակարգում, ինչպես նաեւ պարզել դրա ազդեցության էությունը բջիջների եւ կենսաբանական պրոցեսների վրա:

Ինքան լավ է գիտությունը ընկալում իմունային համակարգի աշխատանքի մանրուքները, այդքան մեծ աուտոիմունային  բորբոքային հիվանդությունների բուժման հավանականությունը: