Օրգանիզմի ծերացման առաջին նշաններն ի հայտ են գալիս 26 տարեկանում, պարզել են Դյուկի համալսարանի մասնագետները։
Փորձարկումներին մասնակցել են 26-42 տարեկան կամավորներ։ Գիտնականները գնահատել են նրանց սրտանոթային համակարգի, ներքին օրգանների վիճակը, սնունդը մարսելու կարողությունը։ Հետազոտության ավարտին ամեն կամավորը տեղեկություն է ստացել իր իմունային համակարգի վիճակի եւ իր ենթադրյալ կենսաբանական տարիքի մասին։ Պարզվել է, որ որոշ կամավորների կենսաբանական տարիքն անհամեմատ ավելի փոքր է ֆիզիկականից։ Դա վկայում է ներքին օրգանների եւ համակարգերի լավ վիճակի մասին։ Այլ փորձարկվողների մոտ, հակառակը, ներքին տարիքն ավելի մեծ էր, քան իրականը։
Միջին ցուցանիշներով, օրգանիզմի ծերացումը սկսվում է 26 տարեկանից։ Սխալ ապրելակերպը, վնասակար սովորույթները, ինչպես նաեւ բնության աղտոտվածությունը արագացնում են այդ գործընթացը։






