Եթե դուք ուզում եք նիհարել, կենտրոնացեք այս փոքր փոփոխությունների վրա, որոնք առաջարկում է Կելլի Պրիտչետտը՝ գիտությունների թեկնածու, սննդի եւ դիետոլոգիայի Ակադեմիայի ներկայացուցիչը, Տրեյսի Յաբլոն Բրենները՝ Real Food Moms կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն  եւ Քիմբերլի Գոմերը՝ Pritikin դիետոլոգիայի կենտրոնի գրանցված դիետոլոգ, տեղեկացնում է Fox News-ը.

Նախաճաշ

Մյուսլիի փոխարեն  վարսակի շիլա կերեք

Quaker Steel –ի կես բաժակ պատրաստի վարսակի շիլան պարունակում է ընդամենը 150 կալորիա, 2,5 գր ճարպ եւ 1 գր շաքար:

Ճաշ

Ռեհանով տոմատե ապուրի փոխարեն կերեք արգանակով մինեստրոնե ապուր

Մի թողեք, որ «տոմատե » բառը ձեզ մոլորության մեջ գցի:  Այդ պատճառով ապուրն այնքան խիտ է, քանի որ սերուցք է պարունակում, եւ այսպսիսի ապուրի մեկ չափաբաժինը կարող է ձեզ մոտ 500 կալորիա պարգեւել:

Ընթրիք

Սպիտակ ալյուրից մակարոնեղենի փոխարեն կերեք «Սպագետտի սկվոշ»

Ի լրացում խնայած  200 կալորիային, Սկվոշը պարունակում է վիտամին C, ֆոլաթթու եւ մագնեզիում, որոնք ձեզ էներգիա կտան:

Նախուտեստ

Տապակած պիտայով  (արաբական հաց) հումուսի փոխարեն կերեք հումուս կարմիր պղպեղով

Պիտան սիրում է թաքնվել առողջ նախուտեստի անվան տակ, բայց իր կալորիաների քանակությամբ այն քիչ  է տարբերվում սպիտակ հացից:

Գարնիր

Կարտոֆիլե պյուրեի փոխարեն կերեք ծաղկակաղամբով պյուրե

Ոչ ճարպոտ օսլան ապահովում է վիտամին C-ի ցերեկային չափաբաժինը ընդամենը 27 կալորիա մեկ ամանի մեջ:

Համեմունքներ

Թթվասերի փոխարեն հունական յոգուրտ կերեք

Սովորական հունական յոգուրտը եւ թթվասերը այնքան նման են համով եւ խտությամբ, որ հեշտությամբ կարելի է փոխարինել  ճարպոտ թթվասերը սպիտակուցներով հարուստ այլընտրանքով:

Աղանդեր

Պաղպաղակի փոխարեն սառեցված բանան կերեք

Դուք ոչ միայն կխուսափեք շաքարից, այլ նաեւ կստանաք կալիում, ֆոլաթթու, եւ վիտամին C: Եթե դուք մի քանի րոպե ունեք, կարող եք բանանը գցել խոհանոցային կոմբայնի մեջ՝ նրան ձեր սիրելի փափուկ պաղպաղակի սերուցքային կառուցվածքը հաղորդելու համար: