MPT սկաները (տոմոգրաֆ), որը սովորաբար օգտագործվում է ախտորոշման նպատակով, կարելի է կիրառել քաղցկեղի բուժման մեջ. այն արդյունավետ կլինի բջջային դեղամիջոցները դժվարհասանելի ուռուցքների վրա ուղղորդելու գործում:

Շեֆիլդի համալսարանի (Sheffild University) մի խումբ գիտնականներ հաջողությամբ փորձարկել են տոմոգրաֆը հակաուռուցքային դեղամիջոցների ներերակային ներարկումը վերահսկելու համար: Իհարկե, այդ հաջողությունը ձեռք է բերվել մկների վրա, իսկ մարդկանց վրա հետազոտությունները հնարավոր կդառնան միայն տարիներ անց, այնուամենայնիվ հետազոտության հեղինակները կարծում են, որ իրենց տեխնիկան կարող է հեղաշրջում իրականացնել անվիրահատելի ուռուցքների եւ քաղցկեղի չտեղայնացված տեսակների բուժման գործում:

Փորձարկման ընթացքում օգտագործվել են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ  մկներ, որոնց ուռուցքը տարածվել էր  թոքերում: Բուժման համար իմունոթերապիա էր օգտագործվում. մարդու արյան սպիտակ գնդիկները փոփոխվել էին (շղթայվել էին այն հարուցիչին, որը սպանում է քաղցկեղային բջիջները): Այդ դեղամիջոցը ներարկումից առաջ լրացուցիչ բեռնվել էր երկաթի օքսիդ պարունակող մասնիկներով: Դրա շնորհիվ ներարկումից հետո կարելի է տոմոգրաֆի մագնիսների միջոցով կառավարել դեղի շարժումը:

 Դա նվազեցնում է երկրորդական հետեւանքների ռիսկը: Միաժամանակ, դեղի առաջընթացի պահին կարելի է լուսանկարներ ստանալ եւ ստուգել «ուղղորդման » ճշգրտությունը: