ԱՄՆ-ի Օհայոյի համալսարանի գիտնականները լաբորատորիայում առաջին անգամ աճեցրել են գրեթե ամբողջությամբ ձեւավորված մարդկային ուղեղ, գրում է The Guardian-ը: Գիտնականները հույս ունեն, որ ուղեղը կօգնի ուսումնասիրել նյարդային համակարգի հիվանդությունները:
Փոքրիկ ուղեղը… այն սովորական մատիտի ծայրին ռետինի մի կտորի չափ է… իր կառւցվածքով եւ գործառնությամբ համապատասխանում է հինգամսական մարդկային սաղմի ուղեղին: Արհեստական օրգանը գիտակցություն չունի: Այն կարող է օգտագործվել հիվանդությունների զարգացումն ուսումնասիրելու համար, նաեւ այնպիսի վիճակների, ինչպիսին են Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները:
Ֆլորիդայում արհեստական ուղեղը ներկայացրած Ռենե Անանդի խոսքով, իր թիմի ստեղծած արհեստական օրգանը մարդկային ուղեղի ամենալիակատար մոդելն է, որն այս պահին գոյություն ունի:
Գիտնականների խումբը պնդում է, որ իրենց հաջողվել է վերարտադրել ուղեղի բջիջների եւ գեների 99% -ը: Նրանց խոսքով, իրենց ստեղծած օրգանը նաեւ ողնուղեղ ունի, ազդանշանային համակարգ եւ նույնիսկ ցանցաթաղանթ:
Անանդի խոսքով, ելակետային նյութ են հանդիսացել բազմապոտենտ բջիջները, որոնք ստացվել էին հասուն մարդու մաշկի բջիջներից: Անանդի զեկույցի համաձայն, գործառնական առումով հինգամսական սաղմի ուղեղ հիշեցնող արհեստական օրգանի աճեցումը մոտ 12 շաբաթ է խլում:






