Սննդի ընդունումը բաց թողող մարդիկ, որպես կանոն, ավելի գեր են, ունեն զարկերակային ճնշման եւ խոլեստերինի ավելի բարձր մակարդակ, եւ նախատրամադրված են շաքարախտի առաջացմանը, ցույց են տվել հետազոտությունները։ Այդ բոլորը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

Circulation ամսագրում հրապարակված հետազոտությունում ասվում է, որ  չնախաճաշող տղամարդկանց մոտ սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման ռիսկն (ՍԻՀ) ավելի բարձր է, քան նախաճաշող տղամարդկանց մոտ: Եթե տղամարդիկ բաց են թողնում նախաճաշը, նրանք ուտում են ուշ երեկոյան, այդ պատճառով նրանց մոտ 50% -ով բարձր է ՍԻՀ-ի ռիսկը:

Օրվա ճիշտ սկզբից հետո՝ բջջանքի բարձր պարունակությամբ եւ  ճարպերի ցածր պարունակությամբ նախաճաշից հետո, շարունակեք նույն կերպ ճիշտ սնվել ամբողջ օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով, բայց հաճախ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ մեծ չափաբաժիններով հաճախակի սնվելն օգնում է  նորմայի սահմաններում պահպանել խոլեստերինի մակարդակը:

Cleveland Clinic-ի դիպլոմավորված դիետոլոգներ Ջուլիա Զամպանոն եւ Կետրին Պատտոնը համառորեն պնդում են նախաճաշել արթնանալուց հետո առաջին երկու ժամվա ընթացքում եւ թեթեւակիորեն հաց ուտել յուրաքանչյուր 2-3  ժամը մեկ:

Մի՛ թողեք կալորիաների մեծ մասը օրվա երկրորդ կեսին: Փորձեք հնարավորինս հավասարաչափ  բաշխել կալորիաները օրվա ընթացքում:

Կենտրոնացեք առողջ ճարպերի վրա եւ բացառեք տրանս-ճարպերն ու առավելապես կենդանական ծագման հագեցած ճարպերը ձեր սննդակարգից:

Չիպսերի եւ ռաֆինացված նախուտեստների փոխարեն կերեք թարմ մրգեր, բանջարեղեններ,ընկույզ եւ ճարպերի ցածր պարունակությամբ կաթնամթերք (յոգուրտ եւ կաթնաշոռ):

Լիմոնադի փոխարեն սառը թեյ կամ ջուր խմեք

Մի կերեք քնելուց նվազագույնը 3 ժամ առաջ:

Մեկ օրվա համար կազմված դիետա Քլիվլենդի կլինիկայի կողմից՝

07:30՝  մեկ բաժակ վարսակի շիլա կտավատի սերմով եւ թարմ հապալասով (հյութեր՝  ճարպազերծված կաթ, սեւ սուրճ)

10:00՝  6 ունցիա ճարպազերծված յոգուրտ՝ վեց ճաշի գդալ հունական ընկույզի հետ (հյութեր՝ ջուր)

12:30՝  Սպանախից աղցան՝ գազարի, սոխի, վարունգի, թեթեւ թյունոսի, բողկի հետ  եւ 2 ճաշի գդալ վինեգրետ՝  ամբողջական հացահատիկներից պատրաստված վեցը կրեկեռ եւ խնձոր (հյութեր՝  ոչ քաղցր թեյ սառույցով):

15:00՝ Մեկ բաժակ հում բանջարեղեն եւ ¼ բաժակ հումուս (հյութեր՝ ջուր)

18:00՝  երեք ունցիա տապակած հավի կրծքամիս, 2 բաժակ գոլորշու վրա պատրաստված բրոկոլի ձիթապտղի յուղով, մեկ բաժակ շագանակագույն բրինձ եւ մեկ աման հատապտուղներ ընթրիքին: