Տնական սնունդը ընդունված է գերադասելի համարել կիսաֆաբրիկատներից ու ֆասթֆուդից ՝ արագ սննդից: Սակայն մասնագետները տագնապով արձանագրում են, որ տանը պատրաստված սննդի վնասակար պոտենցիալը ավելանալու միտում ունի:

ԱՄՆ Կոռնելսկու համալսարանի հետազոտության տվյալներով ՝ վերջին տարիներին տնական սնունդը սկսել է դառնալ ավելի կալորիական եւավելի մեծ չափաբաժիններով:

Գիտնականների խոսքով՝ ժամանակակից մարդիկ ավելի շատ են ուտում, քան նրանց հայրերը ու նախորդ սերունդները: «Վերջին 70 տարիներին տնական կերակրատեսակների ընդհանուր կալորիականությունը աճել է միջինը 63 տոկոսով»,-արձանագրում են հետազոտության հեղինակները:

Կոռնելսկու համալսարանի ներկայացուցիչները նշում են, որ ժամանակակից տանտիրուհիները սնունդը պատրաստելիս ավելի մեծ քանակությամբ յուղ, շաքար , սերուցք ու միս են գործածում, քան 20-րդ դարում: Մեծանում են նաեւչափաբաժինները: Ընդ որում գործածվող բանջարեղենի ու ձավարեղենի մակարդակը նվազում է:

Վերջերս ԱՀԿ –ն հրապարակեց կանխատեսում այն մասին, որ մինչեւ2030 թ. աշխարհին սպասում է ճարպակալման աննապադեպ աճ: Այդ երևույթի գլխավոր պատճառն են համարում ամենասովորական շատակերությունը: