Մարսողական եւ փորկապության խնդիրներին կյանքի այս կամ այն ժամանակահատվածում բախվում են գրեթե բոլորը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք ունեն թույլ լուծողական ներգործություն ու կարող են օգնել փորկապությունների դեպքում:

Գերչակի յուղ

Գերչակի յուղը ծածկում է աղիները ՝ առանց դրա պատերից հեղուկը կլանելու: Սակայն այն ինքնուրույն գործածել խորհուրդ չի տրվում ՝ ավելի լավ է անել դա բժշկի հսկողության ներքո եւ չափավոր քանակություններով, քանի որ մեծ ծավալների դեպքում այդ յուղը կարող է վնասել աղիների հյուսվածքին ու մկաններին:

Ալոէ վերա

Ալոե վերայով գելը լավացնում է մարսողությունը եւ աղիների աշխատանքը: Փորձեք այդ գելից երկու ճաշի գդալ ավելացնել մի բաժակ ջրի կամ էլ մրգահյութի մեջ ու խմել քաղցած փորին: Սակայն սկզբում ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ ոմանք նույնիսկ ալոեից կարող են ալերգիա ունենալ:

Խնձոր

Խնձորը հագեցած է մարսողության համար օգտակար մանրաթելերով, որոնք օգնում են պայքարել փորկապության դեմ ու խթանում են աղիների աշխատանքը: Մարսողական համակարգը իդեալական վիճակում պահելու համար օրական մեկ –երկու խնձոր օգտագործեք:

Բջջանյութ

Բջջանյութը, որը պարունակվում է տարբեր մթերքներում, նույնպես նպաստում է աղիների աշխատանքի լավացմանը: Ձեր սննդակարգում շատացրեք կանաչին, թարմ բանջարեղենը, թեփով հացն ու վարսակաշիլան: