Եթե դպրոցականները ճաշելու համար 20 րոպեից քիչ ժամանակ են ունենում, նրանք որպես կանոն շատ ավելի քիչ կաթ, միրգ ու բանջարեղեն են օգտագործում, քան նրանք, ովքեր ավելի շատ ժամանակ են ունենում: Հանրային առողջապահության հարվորդյան դպրոցի ամերիկյան գիտնականների այս հայտնագործությունից հետո մասնագետները խորհուրդ են տալիս երկարացնել դպրոցական ճաշի տեւողությունը, որպեսզի երեխաները ավելի ճիշտ սնվելու հնարավորությւոն ունենան ու կարողանան ստանալ իրենց օրգանիզմի զարգացման համար անհրաժեշտ նյութեր:

Հետազոտության ընթացքում վերոնշյալ կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ այն դպրոցականները, որոնք ստիպված են դպրոցական ճաշն ուտել 20 րոպեից քիչ ժամանակում, 13 տոկոսով քիչ սնունդ են գործածել , 12 տոկոսով քիչ բանջարեղեն ու 10 տոկոսով քիչ կաթ, քան այն դպրոցականները, ովքեր ճաշի համար կարող էին հատկացնել գոնե 25 րոպե: Բացի դրանից այն երեխաները, ովքեր ավելի քիչ ժամանակ ունեին, զգալիորեն ավելի քիչ են օգտագործել միրգ՝ 44 տոկոսը 57 –ի համեմատ:

Դպրոցական ճաշերը ապահովում են երեխաների օրական կալորիաների գրեթե կեսը, դրա համար էլ շատ կարեւոր է երեխաներին սնվելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելը: ԱՄՆ –ում խստորեն վերահսկում են դպրոցական ճաշերի որակն ու սննդարարությունը, բայց ճաշի տեւողության վերաբերյալ որեւէ չափորոշիչ չկա: Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստանի մասին: