Ընտանեկան դրությունը, ապահովագրության առկայությունը եւ եկամտի մակարդակը ազդում են սուր միելոիդ լեյկոզով հիվանդների ողջ մնալու հավանականության վրա։ Այս մասին հայտարարել են Ալաբամայի համալսարանի ամերիկացի գիտնականները։

Նրանք վերլուծել են 65 տարեկանից երիտասարդ 5 541 հիվանդների վիճակը եւ պարզել, որ միայնակ, ամուսնալուծված, ապահովագրություն չունեցող եւ ցածր եկամուտով հիվանդների մոտ վաղաժամ մահվան ռիսկն ավելի բարձր է։

«Մենք ենթադրում ենք, որ այս երեք գործոնները բնորոշում են նյութական եւ սոցիալական աջակցության անբավարարությունը, որը երիտասարդ հիվանդների համար ապահովում է ապաքինման բարեհաջող ընթացք»,- հայտարարել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Ումա Բորաթը։

Վերջին տարիներին բժշկությունը սուր միլեոիդ լեյկոզի բուժման մեջ զգալի առաջընթաց է գրանցել, որը հնարավոր է դարձել հիվանդության առանցքային բնութագրիչները նույնականացնելու շնորհիվ։ Այսօր ավանդական բուժման մեջ է մտնում ողնուղեղի փոխպատվաստումը։

Սակայն գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տարիքի եւ հիվանդության բնութագրիչների հետ միասին բժիշկները հիվանդներին բուժելիս եւ ախտորոշելիս պետք է հաշվի առնեն նաեւ սոցիալական գործոնները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են CANCER ամսագրում։