Մարդու մոտ անքնության առաջացման համար պատասխանատու են նաեւ ժառանգական գործոնները, ընդ որում կանանց դեպքում դրանք շատ ավելի ծանրակշիռ դեր են կատարում: Նման եզրակացության են հանգել բժիշկները: Նրանք ուսումնասիրության  արդյունքները ներկայացված են Sleep ամսագրում:

Ըստ վիճակագրության, անքնության այս կամ այն դրսեւորումից տառապում է Երկիր մոլորակի բնակչության 30 -ից 35 տոկոսը: Մշտական անքնությամբ՝ այսինքն քնի այն խանգարումով, որը նկատվում է շաբաթական առնվազն երեք անգամ երեք ամիս շարունակ,  տառապում է մեծահասակ բնակչության 10 տոկոսը, ընդ որում հիմնականում կանայք:

Հետազոտությանը մասնակցել է 7.5 հազար մարդ, նրանցից յուրաքանչյուրն ուներ երկվորյակ ՝ եղբայր կամ քույր: Հետազոտության մասնակիցները պատասխանել են գիտնականների հարցերին այն մասին, թե քնի ինչ խանգարումներից են նրանք տառապում, իսկ հետո գենետիկները վերլուծել են նրանց ԴՆԹ-ն: Պարզվել է, որ կանանց դեպքում անքնությունը ժառանգաբար փոխանցվում է 59 տոկոս՝ իսկ տղամարդկանց դեպքում ՝ 38 տոկոս հավանակությամբ: