Սեպտեմբերի 20–ին ՄԱԿ–ի Պարենի եւ Գյուղատնտեսության ւ կազմակերպության (FAO) նախաձեռնությամբ նշվում է բրնձի Միջազգային օրը։ Այդ կապակցությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը առաջարկում է ձեզ ծանոթանալ բրնձի օգտակար եւ վնասակար հատկություններին։
Օգուտ
- Բրնձի բաղադրության մեջ 8 սպիտակուց կա, նաեւ B3, PP, ինչպես նաեւ B1, B2 եւ B6 վիտամիններ, որոնք նպաստում են սննդարար նյութերի դրական էներգիայի փոխակերպմանը։ Բացի այդ դրանում առկա են բազմաթիվ հանքանյութեր, ինչպիսին են կալիումի պերմանգանատը, կալիումը, ֆոսֆորը, կալցիումը, երկաթը, մագնեզիումը, պղինձը, սելենը եւ ցինկը։
- Բրնձում բացակայում է գլյուտենը, որը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։
- Բրինձը օգտակար է նյարդային համակարգի, մաշկի, ինչպես նաեւ եղունգների եւ մազերի վիճակի համար։
- Լեցիտինի շնորհիվ բրինձը բարելավում է ուղեղի աշխատանքը։
- Բրինձը օգտակար է նաեւ մարսողական համակարգին։ Բրնձում առկա են նյութեր, որոնք պատում են ստամոքսի պատերը։ Կարծիք կա նաեւ, որ բրինձը օգնում է թեթեւացնել ստամոքսի խոցի եւ գաստրիտի ախտանիշները, ինչպես նաեւ նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը աղեստամոքսային համակարգում։
- Չմաքրած, շագանակագույն բրինձը շատ ավելի օգտակար է, քան սպիտակը։ Այդպիսի բրնձի կեղեւում առկա են մարդուն անհրաժեշտ բարդ ածխաջրերի եւ հանքանյութերի 80 տոկոսը։
Վնաս
Սովորական սպիտակ բրինձը ենթարկվում է մշակման եւ այդ պատճառով նրանում առկա են մեծ քանակով ածխաջրեր, որոնք նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը։






