Բրնձի միջազգային օրվա հետ կապված ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բրնձից պատրատված կերակրատեսակների մի քանի օգտակար բաղադրատոմս։

Կիտրոնային բրինձ

Բաղադրիչներ

Բասմատի բրինձ–2 գդալ

Ջուր–4 գդալ։

Բուսական յուղ–1 ճաշի գդալ։

Կիտրոնահյութ–1 ճաշի գդալ։

Կիտրոնի կեսի քերուկ

Սխտոր–մի պճեղ

Ծոթրին–1 ցողուն

Ծովային աղ–1 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը

Բրինձը լցրեք պղնձե ամանի մեջ, ավելացրեք սառը ջուր, բուսական յուղ, հյութ եւ կիտրոնի մանրացրած քերուկի դեղին մասը, մի գլուխ սխտոր, ծոթրին եւ աղ։ Երբ բրինձը պատրաստ լինի, նրա միջից հանեք սխտորի գլուխը եւ ծոթրինը, բրինձը խառնեք:

Դդումով բրնձե շիլա

Բաղադրիչներ

Սպիտակ բրինձ–50 գրամ

Կաթ–250 մլ

Դդում–100գրամ

Կարագ–30 գրամ

Բրնձի վրա ջուր լցրեք 1/2 հարաբերակցությամբ, թողեք եռա, հետո կրակը դանդաղեցրեք եւ հասցրեք միջին մակարդակի։ Պարբերաբար խառնելով 15 րոպե եփեք, որպեսզի տակը չկպնի։

Դդումը խոշոր քերիչով քերեք, լցրեք ամանի մեջ, ավելացրեք կաթ, շաքար եւ աղ ըստ ճաշակի։ Սպասեք, որ եռա, կրակը դանդաղեցրեք եւ եւս 10 րոպե եփեք։ Անհրաժեշտության դեպքում կարելի է էլի կաթ ավելացնել, շիլան չպետք է շատ թանձր լինի։ Լավ խառնեք եւ կրակը անջատեք։ Ճաշատեսակը խորհուրդ է տրվում մատուցել կարագով։

Գառան մսով փլավ

Բրինձ–1կգ

Գառան միս –1կգ

Գազար–2կգ

Սոխ–300գր

Ձեթ–300գր

Թթու դրած կծու բիբար–15գր

Թթու դրած սխտոր–18գր

Բրինձը 20 րոպե թրջեք տաք աղի ջրի մեջ։

Ղազանի մեջ տաքացրեք արեւածաղկի  ձեթը եւ ավելացրեք կտրտած գառան միսը, մի քիչ տապակեք։ Կիսաեփ դառնալուց հետո մի քիչ ջուր ավելացրեք եւ 20 րոպե ցածր կրակի վրա պահեք։ Հետո ըստ ճաշակի ավելացրեք աղը եւ բիբարը։

Վրայից լցրեք թրջած բրինձը, մի քիչ ջուր ավելացրեք, սպասեք մինչեւ բրինձը եռա։ Զարդարեք բրինձը սխտորով եւ կծու բիբարով։