Չափից շատ լցված միզապարկը կարող է մարդուն դարձնել հմուտ սուտասան, վստահեցնում են ամերիկացի հոգեբանները ՝ California State University-ից:

Ինչպես ցույց է տվել նրանց կազմակերպած հետաքրքաշարժ հետազոտությունը, եթե իրենց զրուցակիցներին ստելիս մարդիկ միզելու ուժեղ ցանկություն են զգում, նրանց սուտն ավելի հազվադեպ է բացահայտվում: Հետազոտության շրջանակում կամավորները 700 կամ 500 մլ ջուր էին խմում իրենց զրուցակցի հետ հանդիպելուց 45 րոպե առաջ:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ մեկ խնդիրը հաղթահարելու համար պահանջվող ինքնակառավարումը օգնում է ավելի լավ կատարել մյուս խնդիրը, եթե երկու խնդիրներն էլ միաժամանակ են կատարվում: Այսինքն ՝ լցված միզապարկի ֆիզիկական վերահսկման անհրաժեշտությունը օգնում է միաժամանակ վերահսկել նաեւ խաբելու համար անհրաժեշտ բարդ մտավոր գործընթացը:

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ սուտ ասելը հոգեկան ռեսուրսների զգալի պաշար է պահանջում: Տեղեկությունների մանիպուլյացիան ակտիվացնում է անցանկալի մտքերի՝ այսինքն ճշմարտության ճնշման անհրաժեշտությունը, ինչը օգնում է վստահություն ներշնչող պատմություն հորինել: Միաժամանակ պետք է հետեւել նաեւ զրուցակցի արձագանքին ու վարքագծին: Գիտնականների կարծիքով ՝ ստելը կոգնիտիվ իմաստով ավելի բարդ խնդիր է, քան ճշմարտությունն ասելը:

Այս հետազոտության մասին պատմում է Consciousness and Cognition ամսագիրը: