Մարդկանց ու կենդանիների Ճարպային հյուսվածքներում կան նյարդային բջիջներ, որոնց «միացումը» բառացիորեն նպաստում է ճարպի լուծմանը: Դրանց այդ հատկությունները բացահայտել են պորտուգալացի գիտնականները՝ Օէյրաշում Գյուլբենկյանի գիտության ինստիտուտից:
«Մեր ստացած արդյունքները հույս են տալիս, որ մենք կկարողանանք պայքարել լեպտինի նկատմամբ որոշ մարդկանց ուղեղի զգայունության նվազեցման խնդրի դեմ, որը ճարպակալման զարգացման պատճառներից մեկն է: Բացի դրանից այս բացահայտումը մեզ թույլ տվեց հասկանալ, թե ինչպես է տվյալ հորմոնը կառավարում նորմալ իրավիճակներում ճարպի այրումը»,- ասելէ Անա Դոմինգոսը ՝ վերոնշյալ կենտրոնից:
Մասնագետը պարզաբանել է, որ այսօր բազմաթիվ գիտնականներ փորձում են ստիպել, որ մարդու մարմինը կորցնի ավելորդ քաշը այն հորմոնների օգնությամբ, որոնք տեղեկացնում են ուղեղին այն մասին, որ մարմինը բավարար քանակության էներգիա է ստացել սննդից: Լեպտինը մի նյութ է, որը միաժամանակ կատարում է սովի հորմոնի ու «ճարպի ցուցիչի» դեր, որն ուղեղին տեղեկացնում է ճարպային հյուսվածքների զանգվածը բարձրացնելու կամ նվազեցնելու անհրաժեշտության մասին: Գիտնականները գիտեին տվյալ հորմոնի գործառույթների մասին, բայց չգիտեին, թե հատկապես ինչպես է այն նորգործում օրգանիզմի վրա:
Դիտարկելով այս հորմոնի աշխատանքը մկների օրգանիզմում՝ Դոմինգոսը ու նրա գործընկերները հայտնաբերել են, որ ճարպային հյուսվածքը պարունակում է մեծ քանակության նյարդային հյուսվածքներ, որոնք արձագանքում են լեպտինի մոլեկուլներին ու դրանց ներկայության մասին ազդանշան են փոխանցում ուղեղին: Գեր մարդկանց մոտ այդ ազդանշանի փոխանցումը, ըստ երեւույթին, խախտված է, ու ուղեղը հետ չի ուղարկում ազդանշանը, որը կստիպեր լեպտինային նեյրոններին արձակել մոլեկուլներ, որոնք էլ իրենց հերթին ճարպային հյուսվածքի բջիջներին կստիպեին քայքայել ճարպը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ դա կարելի է անել հարկադիր ձեւով. երբ նրանք լույսի օգնությամբ «միացրել» են տվյալ նյարդային բջիջները ՝ առնետների ճարպային հյուսվածքը սկսել է արագ քայքայել ինքն իրեն: Դոմինգոսի կարծիքով ոչինչ չի խանգարում գտնել՝ այդ նույնը մարդու ճարպային հյուսվածքներում անելու միջոց:






