Թվում է, որ մենք խախտում ենք առողջ սննդի բոլոր կանոնները, երբ ոչ գլյուտենային հացի կտորի վրա քսում ենք նշի շոկոլադե կարագ կամ պատրաստում ենք կակաոյով, դարչինով եւ կեշյուով բանանե պյուրե, Fox News –ի համար գրում է Էմի Վալպոնեն՝ Նյու Յորքի հայտնի խոհարար եւ TheHealthyApple.com- ի խմբագիրը:
«Դա ճիշտ է , որ ես մի փոքր տարված եմ ընկույզի կարագով», - ասում է նա։
Ոչինչ այդպես չի հագեցնում սովը, ինչպես իմ սիրելի ընկույզները: Բայց միեւնույն է, ես գիտեմ, որ երբ ես ներառում եմ ընկույզը իմ սննդակարգի մեջ, ես ավելացնում եմ նաեւ լավ ճարպերի, սպիտակուցների եւ վիտամինների քանակը: Ի տարբերություն սննդային հավելումների, ինչքան շատ սննդարար նյութեր ենք մենք ստանում մեր առօրյա սննդակարգից, այդքան ավելի լավ:
«Երբ դուք արդեն ձեռք եք բերել ընկույզի կարագ, կարելի է սկսել պատրաստել: Նախաճաշ, ընթրիք, աղանդեր, նախուտեստ՝ կարող եք օգտագործել այս բուրավետ սպիտակուցը ցանկացած ճաշատեսակում: Սկսեք ընկույզի կարագից այս ճաշատեսակների պատրաստումից», - խորհուրդ է տալիս նա։
1. Քաղցր սուրճի համար հաջորդաբար քսեք ընկույզի կարագը, յոգուրտը եւ թարմ մրգերը:
2. Հանեք ձեռքի հարիչը, հարեք ընկույզի կարագը, շաքարի փոշին, մի փոքր ձեթ եւ մի պտղունց վանիլ, եւ դուք կստանաք սննդարարության տեսանկյունից ավելի առողջ քաղցր սերուցք :
3. Ընկույզի կարագից եւ մյուսլիից սպիտակուցային թխվածքաբլիթեր թխեք:
4. Ընկույզի կարագը քսեք նեխուրի վրա եւ վրայից չամիչ դրեք։
5. Ավելացրեք այն ասիական ոճի ճաշատեսակների մեջ, ինչպիսին են քարին եւ սատեն, հարեք այն խնձորի քացախի մեջ կամ խառնեք այն մեղրով կծու սոուսի համար։
6. Եթե ուզում եք երեւակայությանը հագուրդ տալ, թարմ ձուկը եփեք ընկույզի կարագով:






