Որպես կանոն, ածխաջրերի ցածր պարունակությամբ մթերքները, որոնք գլիկեմիկ (ԳՑ ) ցուցանիշների սանդղակում բարձր տեղ են զբաղեցնում, ավելի արագ է յուրացվում, քան այդ սանդղակի ավելի ցածր տեղերում գտնվող մթերքները: Արդյունքում շաքարի ոչ մեծ, բայց վերահսկվող քանակություն անցնում է արյան մեջ:
Շաքարախտով հիվանդի համար, արյան մեջ շաքարի քանակությունը ծայրահեղ կարեւոր է: Քանի որ նրա օրգանիզմը չի կարողանում բավարար քանակությամբ ինսուլին արտադրել, եւ նա ստիպված է դեղեր կամ ինսուլին ընդունել: Բարձր գլիկեմիկ ցուցանիշով մթերքների օգտագործումը նշանակում է, որ տեղի է ունենում արյան մեջ շաքարի խտության կտրուկ աճ, եւ օրգանիզմը չի կարողանում բավարար քանակությամբ ինսուլին արտադրել՝ այդ շաքարը էներգիայի վերածելու համար: Առանց դեղերի կամ ինսուլինի շաքարախտով հիվանդի արյան մեջ շաքարի մակարդակը կարող է բարձրանալ վտանգավոր մակարդակների՝ առողջության հետ լուրջ խնդիրներ առաջացնելով: Այս ցուցանիշների շնորհիվ դիետոլոգը կարող է օգտագործել գլիկեմիկ ցուցանիշը շաքարախտով հիվանդների մոտ դիետան կազմակերպելու եւ արյան մեջ շաքարի քանակի վերահսկողությունը լավացնելու համար, հաղորդում է Newsmax Health-ը:
Սննդին վերաբերող գրեթե յուրաքանչյուր կայք առաջարկում է գլիկեմիկ ցուցանիշի մանրամասն սանդղակ: Որպես արագ վերահսկման ձեռնարկ շաքարախտով հիվանդները պետք է առանձնացնեն հետեւյալ խմբերը՝
Բարձր գլիկեմիկ ցուցանիշ ունեցող մթերքները ԳՑ 70 եւ ավելի, գրեթե բոլորը ռաֆինացված են, ածխաջրերի բարձր պարունակությամբ եւ սպիտակ դիետիկ մթերքները պետք է առկա լինեն այդ կատեգորիայում: Սպիտակ հաց, սպիտակ բրինձ, կարտոֆիլ եւ տորթեր պետք է օգտագործել չափավոր քանակություններով: Մակարոնեղենը նույնպես ներառվում է այս կատեգորիայի մեջ եւ նույնպես պետք է չափավոր քանակություններով օգտագործվի:
Միջին գլիկեմիկ ցուցանիշ ունեցող մթերքները 56 – 69-նն են, որոնց թվին են պատկանում՝ օսլան, քաղցր մրգերը եւ բանջարեղենը, ինչպես նաեւ եգիպտացորենը, արքայախնձորը, բանանը, պապայան եւ այլն:
Ցածր գլիկեմիկ ցուցանիշ ունեցող մթերքները ՝ 55 -ից պակաս, որոնց թվին են պատկանում շաքարի ցածր պարունակությամբ մրգերն ու բանջարեղենը, ինչպիսին են ոլոռը, գազարը, լոբին, թուրինջը եւ այլն, նույնպես առկա են այս խմբում:
Արյան մեջ շաքարի կայուն մակարդակի ապահովման համար դիետոլոգները շաքարախտով հիվանդների մոտ սահմանափակում են ածխաջրերի բարձր պարունակությամբ մթերքները եւ խորհուրդ են տալիս ածխաջրերի ցածր պարունակությամբ մթերքներ՝ թարմ բանջարեղեններ, ինչպես նաեւ հացահատիկներ, վարսակ, գարի եւ շաքարի ցածր պարունակությամբ հյութեղ մրգեր:






