Սյուզաննա Մուշաթը, որը ծնունդով Ալաբամայից է, այս պահի դրությամբ աշխարհի ամենածեր կինն է. 2015 թ. հուլիսի 6-ին նա 116 տարեկան է դարձել: Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը: Կինն ամեն օր արթնանում է առավոտյան 9:30-ին ու նախաճաշում ապխտած մսով, ձվով ու վարսակաշիլայով: Նրա խոհանոցում նույնիսկ գրություն կա ՝ «Ապուխտն ամեն ինչ ավելի լավն է դարձնում»:
Ճաշին նա սովորաբար մրգեր է ուտում,իսկ ընթրիքին ՝ մի աման միս, բանջարեղեն ու կարտոֆիլ: Այն, որ նա այդքան շատ ապուխտ է ուտում, շատ մասնագետների է զարմացնում, քանի որ ապուխտը վերամշակված միս է ու առողջության համար վնասակար մթերքներից մեկն է համարվում, քանի որ 30 գրամ ապուխտում մոտավորապես 30 մգ խոլեստերին կա ու շատ ճարպ: Մյուս կողմից էլ, ըստ Nature Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտության, ապուխտի նման ճարպոտ մթերքները նպաստոմ են դոֆամինի սինթեզին ու բավարարվածության ու երջանկության զգացում առաջացնում , իսկ այդ զգացմունքներն էլ իրենց հերթին երկարացնում են կյանքի տեւողությունը:
Իսկ երբ Սյուզաննային են հարցնում, թե որն է նրա գաղտնիքը, նա ասում է, որ ամեն ինչ ամուր քնելու ու կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի շնորհիվ է:
«Ես ընդհանրապես չեմ խմում ու չեմ ծխում: Ես ինձ շրջապատում եմ սիրով ու դրական էներգիայով: Հենց դա է երկար ու երջանիկ կյանքի բանալին»,- ասել է կինը:
Սյուզաննան արդեն կորցրել է տեսողությունն ու մասամբ էլ՝ լսողությունը, սակայն նա անկողնուն գամված չէ, օրական ընդամենը 2 դեղ է խմում ու ապրում միանգամայն նորմալ կյանքով:






