Մեծ ուղեղը դրա տիրոջը բարձր IQ չի երաշխավորում։ Նման եզրակացության են հանգել ավստրիացի գիտնականները՝ մշակելով 148 հետազոտության տվյալները, որոնց ավելի քան ութ հազար մարդ է մասնակցել։ Մետավերլուծության արդյունքները ներկայացված են Neuroscience and Biobehavioral Reviews ամսագրում հրապարակված ամսագրում, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Հաշվառված հետազոտություններում ոչ միայն ուղեղի սկանավորում է կատարվել մագնիսա-ռեզոնանսային եւ պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիայի միջոցով, այլեւ թեստերի օգնությամբ բացահայտել են IQ-ի մակարդակը։ Պարզվել է, որ ուղեղի եւ ինտելեկտի չափերը բոլորովին փոխկապակցված չեն։ Այսպիսով՝ գիտնականները հերքել են գերմանացի ֆիզիոլոգ եւ անատոմիայի մասնագետ Ֆրիդրիխ Տիդեմանի հիպոթեզը։
Բացի այդ, ավստրիացի հետազոտողները հաստատել են, որ ինտելեկտը սեռից կախված չէ։ Տղամարդկանց ուղեղը դեպքերի մեծամասնությունում կանանց ուղեղից մեծ է։ Սակայն ուղեղի ավելի փոքր չափ ունեցող կանայք հաճախ ավելի մեծ IQ ունեն։






