Ուղեղի սնկային ինֆեկցիան կարող է լինել Ալցհեյմերի հիվանդության հնարավոր պատճառներից մեկը, ենթադրում են իսպանական Autonomous University համալսարանի գիտնականները: Տկարամտությունից տառապող հիվանդների ուղեղի մոխրագույն նոյւթում ու արյունատար անոթներում նրանք հայտնաբերել են սնկեր ու բորբոս, ինչը առողջ մարդկանց մոտ չկա:

Գիտնականների խոսքով ՝ սնկային ինֆեկցիայով հնարավոր կլիներ  բացատրել Ալցգեյմերի հիվանդության բոլոր ախտանիշները: Սակայն այդ հիվանդության զարգացման իսկական պատճառը առայսօր չի հայտնաբերվել: Ոմանք  հիվանդության պատճառը  համապատասխան գեներն են համարում, մյուսները ՝ ծերությունը, ոմանք էլ կարծում են, որ հիվանդությունը կարող է տարածվել արյան փոխներարկման, վիրահատությունների կամ նման այլ բուժակարգերի միջոցով:

Autonomous University-ի գիտնականները հետազոտել են այս հիվանդությամբ 11 հիվանդների ու բոլորի ուղեղում էլ բորբոս են հայտնաբերել: Սակայն նրանց առայժմ չի հաջողվել ապացուցել, որ հիվանդության զարգացման պատճառը սունկն է եղել, քանի որ հայտնի չէ, թե երբ է կատարվել սնկերով վարակումը՝ մինչեւ հիվանդության զարգացումը, թե՞ դրանից հետո:

Եթե սնկային ինֆեկցիաների ու Ալցհեյմերի հիվանդության միջեւ կապը հաստատվի,  դրա դեմ արդյունավետ բուժում ստեղծելու հնարավորություն կստեղծվի: Ինչպես հայտնում են հետազոտության հեղինակները Scientific Reports ամսագրում սնկային ինֆեկցիան նաեւ կարող էր բացատրել Ալցհեյմերի հիվանդության ներկայումս կիրառվող բուժման անարդյունավետությունը: