Շատ հաճախ մենք չենք կարողանում ճանաչել որոշ հիվանդությունների նշաններ նունիսկ երբ դրանք ակներեւ են: Լոնդոնում աշխատող ընտանեկան բժշկուհի Դեյո Ֆեմուբոնին պատմել է որոշ ախտանշանների մասին, որոնք ամենայն հավանականությամբ առողջական խնդիրների մասին են վկայում:

1. Եթե ոտքերը քոր են գալիս...

Ոտքերի քորը չարժե անտեսել, քանի որ այն կարող է հուշել սնկային ինֆեկցիայի առկայության մասին: Ուշադիր զննեք ձեր կրունկները ՝ համոզվեք որ դրանց վրա չկան մաշկի սպիտակ թեփեր կամ բծեր, որոնք անընդհատ խոնավանում են:

2. Եթե մաշկն է մշտապես քոր գալիս...

Եթե մաշկի ցանկացած մասում մաշկի քորը չի անցնում նույնիսկ հանգստացնող քսուք օգտագործելուց հետո, ապա շատ հնարավոր է, որ դուք գլյուտենի նկատմամբ գերզգայունություն ունեք: Փորձագետների խոսքով, գլյուտենային հիվանդությունը թույլ չի տալիս, որ աղիքները ներծծեն սննդարար նյութերը, ինչն անդրադառնում է մաշկի վիճակի վրա, իսկ հետո էլ լուրջ վնաս հասցնում ամբողջ օրգանիզմին: Գլյուտենի նկատմամբ զգայունությունը կարելի է որոշել արյան անալիզով:

3. Եթե փորկապություն ունեք...

Սովորաբար փորկապության պատճառը բջջանյութի ու ջրի պակասն է, դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս շատացնել թե մեկի, թե մյուսի գործածումը: Հիշեք, որ օրգանիզմին պետք են թե չլուծվող սննդային մանրաթելեր (որոնք պարունակվում են օրինակ հացահատիկի թեփում), թե լուծվող ՝ (վարսակաշիլայի թեփում, ոլոռազգիներում) : Իսկ եթե նույնիսկ սննդակարգը փոխելուց հետո փորկապությունը չի անցնում, անպայման բժշկի դիմեք:

4. Եթե Ձեր աչքերի շուրջ մուգ գույնի շրջանակներ են...

Աչքերի շուրջ մուգ շրջանակները պետք է մտահոգեն ձեզ, քանի որ դրանց պատճառը ոչ միայն քնի խրոնիկ պակասը կարող է լինել, այլեւ ալեգիան, երբ մարդը հաճախ է տրորում քիթն ու աչքերը,նաեւ՝ մի շարք այլ հիվանդություններ:

5. Եթե ձեր մազերը թափվում են...

Կանանց մոտ մազաթափությունը կարող է երկաթի պակասի ու վահանաձեւ գեղձի կամ հորմոնալ համակարգի խնդիրների նշան լինել: Եթե մազերը սկսել են շատ թափվել՝ բժշկի դիմեք: