Գիտությունն արդեն գիտի, թե ինչ է էքսթազին անում ուղեղի հետ, սակայն ամբողջ օրգանիզմի վրա նրա ազդեցության մասին դեռ քիչ բան է հայտնի: Վերջերս Ավստրալիայի Սուինբերնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու մազերի անալիզով կարելի է հասկանալ ՝ նա վերջին մի քանի ամիսներին էքսթազի օգտագործե՞լ է, թե ոչ:

Ինչպես բացատրեց հետազատության հեղինակ Լյուք Դաունին, էքսթազիի գործածումից հետո օրգանիզմում չափազանց մեծ քանակության կորտիզոլ է արտադրվում ՝ սթրեսի հորմոն: Թմրադեղեր գործածելուց հետո դեռ մի քանի օր ադ հորմոնը կարելի է հայտնաբերել մարդկանց թքի մեջ, իսկ մազերում այն պարզվում է շատ ավելի երկար ժամանակ է պահպանվում:

Հետազոտության մասնակցել է 101 կամավորական ՝ նրանցից 27-ը երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ հաբեր էին գործածել, 23-ը ՝ հինգ անգամ, իսկ 51-ն առհասարակ երբեւէ էքսթազի չէին գործածել: Նրանց մազարմատների մոտից վերցված երեք սանտիմետր երկարության մազերի անալիզը ցույց է տվել, որ նրանց մազերում, որոնք 3 ամսվա ընթացքում 4 անգամ էքսթազի էին գործածել, կորտիզոլի պարունակությունը 50 տոկոսով ավելին էր, քան նրանց մոտ, ովքեր այն չին ընդունել, իսկ նրանց մազերում, ովքեր թմրադեղը 5 կամ ավելի անգամ էին գործածել, կորտիզոլը քառակի շատ էր, քան հսկիչ խմբի մոտ:

Հետազոտողները նաեւ ուշադրություն են դարձրել մասնակիցների հիշողության վրա ու հայտնաբերել, որ էքսթազի գործածողների հիշողությունը՝ մյուսների համեմատ զգալիորեն վատ էր:

Այս հետազոտության մասին հայտնում է Human Psychopharmacology ամսագիրը: