Այսօր բջջային շատ հավելվածներ կան, որոնց օգնությամբ կարելի է հաշվել սննդամթերքում պարունակվող կալորիաների քանակը, սակայն բոլոր տվյալները ձեռքով մուտքագրելը ժամանակատար է ու հոգնացուցիչ: Այս գործը հեշտացնելու նպատակով իսրայելական Consumer Physics ֆիրման որոշել է ստեղծել նոր սարք՝ Scio, որն ինքնուրույն կհաշվի, թե այս կամ այն սննդամթերքում որքան կալորիա, սպիտակուց,  ճարպ ու ածխաջրածին կա:

Սարքն օգտագործում է լույսի ճառագայթը, որպեսզի կարդա սննդամթերքի այսպես կոչված «մոլեկուլային ստորագրությունը»: Ստացված տեղեկությունները սարքը փոխանցում է սմարթֆոնին, որն օգնում է որոշել մթերքի տեսակը ու նրա կալորիականությունը ու մարդուն առավելագույնս լիարժեք տեղեկություններ տրամադրում: Ճիշտ է, սարքից օգտվողը միեւնույն է պետք է ձեռքով մուտքագրի, թե տվյալ սննդամթերքի ինչ քանակություն է կերել, որպեսզի սարքը ճիշտ հաշվարկի կերակրատեսակի կալորիականությունը:

 Այդ սարքը կարելի է նաեւ օգտագործել հաբերի նույնականացման համար, ինչը նույնպես կարող է շատ օգտակար լինել: Սարքը ստեղծողները ցույց են տվել,թե ինչպես է սարքը ճանաչում վիագրայի հաբերը: Սարքը ստեղծելու համար ֆիրման գումար է հավաքել է Kickstarter-ում ու հիմա հույս ունի, որ կկարողանա իր ապրանքը թողարկել արդեն հաջորդ տարի: Սարքն արդեն կարելի է նախապես պատվիրել 249 դոլարով: Իսկ սարքի թեստային տարբերակներն արդեն ուղարկվել են 1000 ընկերությունների, որպեսզի նրանք նոր տեխնոլոգիան գործածելով՝ սկսեն համապատասխան հավելվածներ ստեղծել: