Քաշի ավելացումը նշանակում է, որ դուք պետք է ինչ-որ բան վերանայեք ձեր սննդակարգում: Բայց տարբեր դիետաների պատճառով առողջության հետ կապված  այլ  խնդիրներ են առաջանում, որոնք հանգեցնում են սննդարար նյութերի անբավարարության:

1.  Ձեր մազերը ցախավելի տեսք ունեն

Ձեր օրգանները, նորմալ գործունեության համար համապատասխան սնուցում են պահանջում, եւ մազի ֆոլիկուլը բացառություն չէ:  Սոված դիետաները, որոնք հանգեցնում են ծանր սպիտակուցա-էներգետիկ անբավարարության, կարող են հանգեցնել մազերի փխրունության, եւ որ ավելի վատ է մազաթափության: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպիտակուցների, անփոխարինելի ճարպաթթուների եւ վիտամին C-ի, երկաթի ու ցինկի նման սննդարար նյութերի ցածր պարունակությամբ դիետաները կապված են մազաթափության, մազերի բարակեցման եւ պիգմենտացիայի կորստի հետ: Ձգտեք սպիտակուցների  պասային աղբյուների՝ (ձու եւ տապակած սաղմոն), առողջ մազեր ունենալու համար շատ մրգեր եւ բանջարեղեն, սերմեր եւ ընկույզներ կերեք:

2.  Ձեր մաշկը  վաղաժամ ծերանում է

Ծերացումն  անխուսափելի է:  Բայց ավելի շատ հետազոտություններ են ցույց տալիս, որ սննդարար դիետաները նպաստում են  մաշկի առողջությանը եւ  հետաձգում են մաշկի ծերացումը: 2012 թվականին ցույց է տրվել, որ  ի լրացումն  հիմնական հակաօքսիդանտներին եւ ֆլավոնոիդներին, А, С, D եւ Е վիտամիններով հարուստ սննդակարգը բարենպաստ ազդեցություն է թողնում ձեր մաշկի վրա:  Որպեսզի ձեր մաշը ավելի երիտասարդ տեսք ունենա, օրական հինգ եւ ավելի չափաբաժին  միրգ կերեք:

3. Ձեր  բերանի խոռոչը սարսափելի վիճակում է

Բորբոքված եւ արյունահոսող լնդերն ու  փչացած ատամները վատ սնվելու նշան են:  Ատամները փչանում են մեծ քանակությամբ շաքարի օգտագործումից: Իսկ այտուցված եւ արյունահոսող ատամները հաճախ սննդակարգում վիտամին C-ի անբավարարության հետեւանքն են: Դուք այն կարող եք ստանալ ելակից, լոլիկից, տերեւավոր կանաչ բանջարեղենից եւ կարտոֆիլից:

4. Ձեր ուղեղը հյուծված է

Դուք հիշողության կամ կենտրոնացման հետ խնդիրներ ունե՞ք:  Պայքարում ե՞ք հոգնածության դեմ:  Հնարավոր է մեղավոր է ձեր դիետան:  Օմեգա 3 ճարպաթթուների  համապատասխան կիրառումը նույնպես շատ կարեւոր է, նրանք կյանքի բոլոր փուլերում շատ կարեւոր դեր են խաղում  ճանաչողական պրոցեսների զարգացման մեջ:  Ձեր սննդակարգում օմեգա 3 ճարպաթթուների քանակը ավելացնելու համար՝ հունական ընկույզ, ձկան յուղ եւ վայրի սաղմոնի միս կերեք:

5. Ձեզ մոտ մարսողական անհարմարավետություն է

Եթե դուք հօգնել եք մարսողական դիսկոմֆորտից, փորձեք ձեր սննդակարգի մեջ ընդգրկել բջջանք՝ ավելի շատ օգտագործելով ամբողջական հացահատիկներ, ինչպիսիք են  շագանակագույն բրինձը եւ  վարսակը, ի հավելումն ընկույզներին, արեւածաղիկին կամ թարմ ու սառեցված մթերքներին:

6. Ձեր վերքերը ուշ են ապաքինվում

Որպեսզի վերքերն ու քերծվածքները արագ ապաքինվեն, ձեր օրգանիզմում պետք է սննդարար նյութերի պաշար լինի: Վատ սնունդն ազդում է հյուսվածքի ամրության, վերականգնման պրոցեսի եւ վերքի մեջ ընկած ցանկացած վարակի դեմ օրգանիզմի պայքարելու ունակության վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ բավարար քանակությամբ կալորիաների, սպիտակուցների եւ սննդարար նյութերի օգտագործումը կենսականորեն անհրաժեշտ է վերքի լավացման համար: Կենտրոնացեք առոջության պահպանման, դիետայի հավասարակշռվածության վրա: Ձեր իմունային համակարգը Ձեզ շնորհակալ կլինի:

7.   Դուք հաճախ եք հիվանդանում

Օպտիմալ սնուցումը կարող է վերականգնել իմունային համակարգի խանգարումները:  Ընտրեք վիտամին А, С եւ Е, ցինկի, սելենի, երկաթի եւ ֆոլաթթվի բարձր պարունակությամբ մթերքներ: Սկսեք թարմ մթերքների, բանջարեղենի եւ ամբողջական հացահատիկների, ինչպես նաեւ հատկապես՝ ցիտրուսների, կանաչեղենի, պոպկորնի (աղի եւ ձեթի քիչ քանակությամբ) եւ շագանակագույն բրնձի օգտագործումից: