Հակառակ տարածված կարծիքին՝ կաթով թեյը մարդու օրգանիզմին ոչ մի օգուտ չի տալիս: Ամերիկացի գիտնականների կարծիքով թեյն ու սուրճը ավելի լավ է առանձին-առանձին խմել՝ առանց կաթ հավելելու:

1. Սրտի հիվանդություններ

Թեյը պաշտպանում է մարդուն սրտի հիվանդություններից իր մեջ պարունակվող կատեխինի մոլելկուլների պատճառով, որոնք լայնացնում են անոթները: Իսկ կաթի մեջ կան կազեիններ, որոնք նվազեցնում են թեյի մեջ կատեխիննեի խտությունը:

2. Քաշ

Ճապոնացի գիտնական Խիրոակի Յաձիման հավաստիացնում է, որ թեյը նպաստում է նիհարելուն (քանի որ այն խանգարում է աղիքներում մեծ քանակության ճարպերի յուրացմանը), բայց եթե դրա մեջ կաթ եք լցնում, էֆեկտը վերանում է:

3. Մարսողություն

Կաթն ավելի դժվար է մարսվում, քան թեյը, դրա համար էլ եթե թեյի մեջ կաթ եք հավելում, դա ավելացնում է մեր լյարդի ու մարսողական համակարգի ծանրաբեռնվածությունը:

Վերոնշյալ պատճառներով գիտնականները խորհուրդ են տալիս թեյը կաթից առանձին խմել: