Ոչ բոլոր յուղոտ մթերքներն են վնասակար ու վտանգավոր առողջության համար: Դրանցից մի քանիսը ոչ միայն կարելի է ուտել, այլ պետք է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի յուղոտ մթերք, որոնցից չարժե հրաժարվել
Ձվածեղ
Շատերը կարծում են, թե ձվածեղը ոչ միայն գիրացնում է, այլեւ վնասակար է սրտի համար՝ դեղնուցում պարունակվող խոլեստերինի պատճառով: Սակայն մասնագետները հավաստիացնում են, որ իրականում ձվի մեջ պարունակվող խոլեստերինը ոչ մի կերպ չի ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Ընդ որում ձուն ոչ միայն օգտակար է, քանի որ շատ սպիտակուց ու խոլին է խարունակում, որը բջիջները պաշտպանում է քայքայումից ու ծերացումից, այլեւ կարգավորում է ճարպերի քայքայման գործընթացը:
Յուղոտ ձուկ
Յուղոտ ձուկը, հատկապես այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են ծովատառեխը, սկումբրիան, սաղմոնը, իշխանը, շատ հարուստ են օմեգա 3 թթուներով ու օգտակար սպիտակուցով: Դրանց գործածումը պաշտպանում է դեպրեսիայի զարգացումից, ծերունական տկարամտությունից ու սրտանոթային հիվանդություններից:
Դառը շոկոլադ
Դառը շոկոլադի մեջ շատ հակաօքսիդանտներ կան, նաեւ շատ կարեւոր միներալներ՝ մագնիումի, երկաթի, մարգանցի նման: Այդ համեղ մթերքը նաեւ ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, հիշեցնում են փորձագետները:
Պանիր
Պանրի մեջ շատ կալորիաներ կան, բայցեւայնպես այն շատ օգտակար է, քանի որ հարուստ է սպիտակուցով ու օրգանիզմի համար կարեւոր շատ վիտամիններով ու միներալներով:
Ավոկադո
Ավոկադոն իր օգտակար հատկանիշներով համեմատելի է ձիթապտղի յուղի հետ՝ այն նույնպես ամրացնում է անոթների պատերը ու նվազեցնում վնասակար խոլեստերինի մակարդակը, չնայած ինքը նույնպես ճարպերի աղբյուր է:






