Այն կանայք, որոնք արտամարմնային բեղմնավորման բուժակարգ (ԱՄԲ) են անցել, մեկ երրորդով ավելի հաճախ են բախվում ձվարանների քաղցկեղին: Այս մասին են վկայում Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողների կազմակերպած այս ոլորտում խոշորագույն հետազոտության արդյունքները:

Իհարկե, հետազոտությունը չի ապացուցում ԱՄԲ-ի ու ձվարանների քաղցկեղի միջեւ կապը, բացառված չէ, որ այդ կանայք քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ հավանականություն ունեն, ոչ թե բուն ԱՄԲ-ի այլ բեղունության խնդիրների պատճառով, որոնք էլ հենց նրանց դրդել են ԱՄԲ անցնել

Նախորդ հետազոտությունների արդյունքներով ենթադրում էին, որ ձվարանները խթանելու մեթոդը, որն օգտագործվում է ձվաբջիջներ հավաքելու նպատակով, կարող է քաղցկեղի պատճառ դառնալ: Բայց մասնագետների մեծ մասը միասնական տեսակետի չէր հանգել այս վտանգի կապակցությամբ, իսկ 2013 թ. անցկացված հետազոտությունը նման կապի ապացույցներ չի գտել:

Իսկ հիմա գիտնականները հետեւել են արտամարմնային բեղմնավորման յուրաքանչյուր բուժակարգի, որի մասին հիշատակված է եղել Human Fertilisation and Embryology Authority գործակալությունում՝ 1991-2010 թթ. ժամանակահատվածում: Այդ ընթացքում այստեղ գրանցվել էին ավելի քան 250 000 կանանց մասին տվյալներ: Տվյալ տեղեկությունների վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄԲ- ից հետո կանանց մոտ ձվարանների քաղցկեղը 37 տոկոսով ավելի հաճախ է հանդիպում, քան նրանց մոտ, ովքեր երբեք ԱՄԲ չեն արել:

Որոշ մասնագետներ հետազոտության արդյունքների հրապարակումից հետո հավաստիացնում են, որ ԱՄԲ արած կանանց համար պետք է սքինինգային ծրագրեր ներդնել: