Նիկոտինային կախվածությունն ազդում է մարդու ինտելեկտուալ կարողությունների վրա, պնդում են Աբերդենի համալսարանի գիտնականները:
Նրանք նման եզրահանգում են արել այն հետազոտության արդյունքների հիման վրա, որում 64 տարեկան մարդկանց են ներգրավել: Կամավորների կեսը մոլի ծխողներ էին: Հետազոտության բոլոր մասնակիցները մտավոր կարողությունների եւ հիշողության մի քանի թեստ են անցել:
Ստացված արդյունքները գիտնականները համեմատել են ավելի քան 50 տարի առաջ ստացված արդյունքների հետ: Պարզվել է, որ չծխողները ծխողներից հետ են մնում ինտելեկտի մակարդակով: Բոլոր թեստերի արդյունքները ցույց են տվել, որ ծխող եւ չծխող մասնակիցների IQ–ի մակարդակների միջեւ նկատելի տարբերություն է արձանագրվում:
Գիտնականները նաեւ ի գիտություն են ընդունել հետազոտության մասնակիցների սոցիալական կարգավիճակը, կրթության մակարդակը, ալկոհոլային խմիչքների օգտագործումը եւ շատ այլ գործոններ, որոնք կարող էին ազդել մարդկանց՝ տրամաբանական մտածողության, տեղեկությունները մտապահելու եւ վերարտադրելու կարողության վրա: Բոլոր այս տվյալները հաշվի առնելուց հետո էլ պարզվել է, որ չծխողների ինտելեկտի մակարդակն ավելի բարձր է:






