Մանուկ հասակում հակաբիոտիկներ գործածելը հանգեցնում է նրան, որ երեխաները արագ են գիրանում: Նման եզրակացության են հանգել Ջոնս Հոփկինսի համալսարանին առընթեր Բլումբերգի Առողջապահության հանրային դպրոցի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել են 3-ից 18 տարեկան 143 հազար երեխա: Փորձի մասնակիցներին տարեկան երկու կուրս հակաբիոտիկներ են նշանակել: Դրա հետեւանքով նրանք գրեթե 1.5 կգ-ով գիրացել են:
Ընդ որում մասնագետների խումբը՝ Բրայան Շվարցի ղեկավարությամբ, հանգել է այն եզրակացության, որ այդ ավելորդ քաշից ազատվելը գրեթե անհնար է: Ավելի վաղ ենթադրում էին, որ հակաբիոտիկների ընդունումը քաշի միայն կարճաժամկետ ավելացում է առաջացնում:
Գիտնականներն այս երեւույթի պատճառը համարում են այն, որ այդ դեղամիջոցներն ուժեղ ազդեցություն ունեն ստամոքսի միկրոֆլորայի վրա, սպանում են աղիքների օգտակար մանրէները, ինչն ազդում է մարսողության վրա: Դրա հետեւանքով մարդը քաշ է հավաքում:
Գիտնականները շեշտում են, որ այս երեւույթը, ինչպես նաեւ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների շտամմերի քանակի ավելացումը, պայմանավորված են այդ դեղամիջոցները չափազանց հաճախ գործածելով:






