Այրի կամ ամուսնալուծված հիվանդների մոտ սրտի վիրահատություն տանելուց հետո մահանալու կամ նոր հիվանդություն ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է, քան ամուսնացածների մոտ։ Այսպես են կարծում ամերիկացի գիտնականները։
Նոր հետազոտության հեղինակները որոշել են պարզել ընտանեկան կարգավիճակի ազդեցությունը հիվանդության բարդությունների զարգացման հավանականության վրա։ Բժիշկները բազմամյա ուսումնասիրություններ են անցկացրել 30 հազար տարեց մարդկանց շրջանում։
Գիտնականները վերջին 2 տարում սրտի վիրահատություն տարած հիվանդներից ընտրել են 1576 հոգու։ Հետազոտությունն սկսելու պահին հիվանդների 65 տոկոսն ամուսնացած է եղել, 12 տոկոսը՝ ամուսնալուծության գործընթացում, իսկ 21 տոկոսը՝ այրի։ Եվս 2 տոկոսը երբեք ամուսնացած չի եղել։ Առաջին խմբում գերակշռում էին տղամարդիկ։
Պարզվել է, որ այրի եւ ամուսնալուծված հիվանդների մոտ սրտի վիրահատություն տանելուց հետո մահանալու կամ նոր հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը 40 տոկոսով բարձր է։ Գիտնականները ենթադրում են, որ երեւույթը կապ ունի ոչ միայն հոգեկան կայունության հետ, այլ նաեւ այն օգնության, որը հարազատները ցուցաբերում են հիվանդանոցի կամ բժշկի ընտրության հարցում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Surgery ամսագրում։






