Վիրահատության ընթացքում արյունահոսությունը բավականին տարածված եւ վտանգավոր բարդացում է, հատկապես եթե հիվանդը վիրահատությունից առաջ հակամակարդիչներ է ընդունել: Այժմ Ռայսի համալսարանի հետազոտողները միջոց են գտել նույնիսկ վատ մակարդելիությունից տառապող մարդկանց արյունահոսությունն արագ վերականգնելու համար: 

Գիտնականները հիդրոգելով եւ բատրոքսոբինի սինթետիկ նմանակի խառնուրդով փորձարկումներ են արել. բատրոքսոբինը Հարավային Ամերիկայում բնակվող, իժերի ընտանիքին պատկանող փոսագլխավոր օձերի երկու տեսակի թույների խառնուրդից: Մշակված դեղամիջոցը հետազոտողներն անվանել են SB50: Ելակետային վիճակում այն իրենից ներկայացնում է հեղուկ, որը կարելի է քսել վերքին: Հեղուկը քսելուց հետո այն արագ գելի է վերածվում:   

Առնետների վրա փորձարկումների ընթացքում պարզվել է, որ SB50-ը ի վիճակի է ընդամենը վեց վայրկյանում կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը: Ընդ որում,   եթե փորձեք ծակել մշակված վերքը կամ նոր կտրվածք անել, արյունահոսությունը չի վերականգնվի: Գիտնականները փորձարկումներ են արել նաեւ մաքուր հիդրոգելով, մաքուր բատրոքսոբինով,  GelFoam հեմոստատիկներով (ժելատինե ներծծվող սպունգ) եւ Puramatrix-ով (պեպտիդ հիդրոգել): Բոլոր փորձարկումների արդյունքում հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ամենամեծ արդյունավետությունն ունի SB50 հիդրոգելը, ընդ որում այն արդյունավետորեն է ազդում նույնիսկ այն կենդանիների վրա, որոնց  օրգանիզմ փորձարկումից առաջ հակամակարդիչներ են մտցրել` դեղամիջոցներ, որոնք զգալիորեն վատացնում են արյան մակարդելիությունը:

Մեր օրերում հակամակարդիչի դերում որպես կանոն օգտագործվում է հեպարինը, որը չափավոր սինթեզվում է լյարդում, թոքերում եւ անոթների պատերին: Բժշկության մեջ հեպարինով բուժում են տրոմբոէմբոլիկ հիվանդությունները, դա նաեւ օգտագործում են սրտի եւ արյունատար անոթների վիրահատություններում արյան հեղուկ վիճակը պահպանելու համար: 

Մոտակա մի քանի օրվա ընթացքում գիտնականները մտադիր են եւս մի քանի հետազոտություն կատարել` SB50 հիդրոգելը բժշկական կիրառության համար արտոնագրելու համար: Արժե նշել, որ բատրոքսոբինը, որը բժշկության համար ստացվում է գենափոխված մանրէների շնորհիվ, դեղային արտոնագիր ունի: Այն օգտագործվում է արյան մակարդելիությունը բարելավող լուծույթներում ներքին արյունահոսությունների դեպքում, ներառյալ ուղեղի կաթվածները: 

Այդ մասին գրում է գիտական ACS Biomaterials Science & Engineering պարբերականը: