Սա ամենահաճելի թեամաներից կամ փորձերից չէ, բայց դա տեղի է ունենում ավելի հաճախ, քան դուք մտածում եք: Օրինակ, 2012 թվականին իրականացված հետազոտության ընթացքում հարցված կանանց 19տոկոսը հաղորդել է ակամա գազարձակման եւ կղազատման մասին:

Դուք կարող եք  միջոցներ ձեռնարկել  աղիների գործունեությունը կարգավորելու համար, տեղեկացնում է Քլիվլենդի կլինիկան:

Ակամա կղազատում տեղի է ունենում լուծով տառապող կանանց եւ  տղամարդկանց մոտ, ինչպես նաեւ ծերերի մոտ, քանի որ  աղիների գործունեությունը կարգավորող մկանները ժամանակի ընթացքում թուլանում են:  Դա նաեւ տեղի է ունենում կանանց մոտ ծննդաբերություններից հետո, մասնավորապես կոնքի հատակի մկանների եւ նյարդերի վնասման պատճառով:

Երբեմն լինում են  նաեւ անսպասելի պատճառներ: Օրինակ՝ հեմորոյ կամ ուղիղ աղու արտանկում, երբ աղու ստորին հատվածը դուրս է գալիս հետանցքի սահմաններից, ինչն էլ կարող է հանգեցնել դեֆեկացիայի:  Այդպիսի դեպքերում բժիշկը պետք է բուժի հիմնական խնդիրը:

Շատ մարդիկ  աղիների առողջության լավացման համար ուղղակի պրոբիոտիկներ կամ  լուծի դեմ միջոցներ են ընդունում:  Բացի դրանից մեծ քանակությամբ բջջանքի ընդունումը նույնպես կարող է օգնել: Դա կարող է ավելի լուրջ խնդրի նշան լինել, օրինակ՝ աղիների բորբոքային հիվանդությունների:

Կառուցվածքային խնդիրենրի համար, ինչպիսիք են վնասվածքները ծննդաբերություններից հետո, մենք հաճախ խորհուրդ ենք տալիս Կեգելի վարժությունները:  Վարժությունների այս շարքը թուլացնում եւ ձգում է  աղիների աշխատանքի համար պատասխանատու կոնքի հատակի մկանները: Իրականում , այս վարժությունները օգտակար են կանանց համար նույնիսկ մինչեւ ծննդաբերությունը՝ մարմինը նախապատրաստելու եւ  հետագայում ակամա կղազատումից խուսափելու համար:

Երբ ակամա կղազատման խնդիրն ավելի լուրջ է, օրինակ մկանների եւ նյարդերի վնասումների ժամանակ, բուժման ավելի ագրեսիվ մեթոդներ են պետք:

Բայց ակամա կղազատում ունեցող մարդկանց մեծ մասին կարելի է բուժել առանց վիրահատական միջամտության: Այդ տարբերակները ներառում են՝

Solesta-  հետանցքի այտուցվածություն առաջացնող ներեկում

Secca- էլեկտրական խթանման սովորական միջամտություն, որը հանգեցնում է  հյուսվածքների կծկման  եւ հետանցքային մկանների ամրացման:

Interstim «ռիթմավար»-  ներդրվող սարքավորում, որը խթանում է մեջքի ստորին հատվածի նյարդերը, որոնք զգում են անսպասելի կղազատման ցանկությունը: Interstim-ը նաեւ օգնում է բուժել ակամա միզարձակումը: