Որոշ թմրադեղեր վտանգավոր քիմիկատներից են պատրաստված, որոնց ներգործությունը կարող է շատ կարճ ժամանակում քայքայել մարդու օրգանիզմը:
Ամերիկացի գիտնականները ներկայացրել են ամենավտանգավոր 10 թմրադեղերի ցանկը
1. Կոկորդիլոս
2. Whoonga
3. Լոգանքի աղեր
4. Կոկաին
5. Հերոին
6. Ֆլակկա
7. AH-7921
8. Բյուրեղյա մետամֆետամին
9. Մանուշակագույն դրանկ
10. Սկոպոլամին
Հետաքրքիր է, որ ցանկի առաջին տեղում կոկորդիլոս կոչվող թմրադեղն է: Մասնագետների գնահատականով այն իրոք առողջության համար ամենավտանգավոր թմրադեղերից մեկն է, որը նաեւ անվանում են «թմրադեղ, որը ուտում է մարմինը»: Կոկորդիլոսը հատկապես տարածված է Ռուսաստանի աղքատ մարզերում եւ հերոինից եռակի էժան է, դրա համար էլ գրավում է շատերին, հատկապես նրանց, ովքեր շատ հարուստ չեն: Կոկորդիլոսն իրենից ներկայացնում է օփիոիդների, կոդեինի ու բենզինի թունավոր խառնուրդ, այն քայքայում է մաշկն ու ներքին օրգանները, ինչից մաշկը կոկորդիլոսի կաշվի նման է դառնում՝ թեփերով ծածկված:
Երկրորդ տեղում Whoonga-ն է, իսկ երրորդում ՝ «Լոգանքի աղերը»: Գիտնականների խոսքով, 2011 թ. բժշկի այցելություններից 22 000 –ի պատճառը հենց այդ թմրադեղի գործածումն էր, որը մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում ՝ բարձր ճնշումից սկսած մինչեւ պսիխոլոզ ու սուիցիդալ մտքեր:
Ցանկում ընգրկված մնացած թմրադեղերը՝ օրինակ հերոինն ու ֆլակկան (նոր թմրադեղ, որը պատաստված է նույն քիմիկատներից ինչ «Լոգանքների աղերը») նույնպես մի շարք առողջական խնդիրներ են առաջացնում ու կարող են սպառնալիք դառնալ մարդու կյանքի համար: Ավելին, ֆլակկան նույնիսկ ավելի վտանգավոր է համարվում, քան բյուրեղյա մետամֆետամինը, ու այն ավելի արագ է կախում առաջացնում:






