Բուժաշխատողների դեպքում հեպատիտ С -ով վարակվելու հավանականությունը 60 տոկոսով ավելի բարձր է, քան բոլոր մնացածի համար։ Այս մասին հայտնում են Գերմանիայի University Medical Centre Hamburg-Eppendorf համալսարանի հետազոտողները։ Ավելին, այն բուժաշխատողները, որոնք անմիջապես հիվանդների արյան հետ գործ ունեն, եռակի շատ են ենթարկվում վարակվելու վտանգին։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, վերջերս բուժաշխատողները հեպատիտ С -ով վարակվում են հիմնականում ներարկիչների կամ էլ ներարկումների համար նախատեսված այլ սարքավորումների անզգույշ գործածման պատճառով։ Վարակը կարող է փոխանցվել նաեւ սեքսի, ինչպես նաեւ թմրադեղերի գործածման միջոցով, սակայն հետազոտողները հավաստիացնում են, որ դժվար թե բժիշկները մյուսներից ավելի հաճախ չպաշտպանված սեքսով զբաղվեն կամ ոչ մեկանգամյա ներակիչներով թմրադեղեր ներարկեն։

 Հիվանդների արյան հետ բուժաշխատողի բոլոր շփումները բացառելն անհնար է, նույնիսկ «անվտանգ» գործիքները կարող են ընդամենը նվազեցնել պատահական վնասվածքների հավանականությունը, բայց ոչ թե ամբողջովին կանխել դրանք, շեշտում են հետազոտության հեղինակները։ Հետեւաբար, արյան միջոցով փոխանցվող վիրուսային ինֆեկցիաները դեռ որոշ ժամանակ կշարունակեն զգալի սպառնալիք մնալ առողջապահության համակարգի աշխատակիցների համար։

Դրա հետ մեկտեղ, հետազոտությունը վկայում է այն մասին, որ բուժհաստատություններում անհրաժեշտ է վիրուսից պաշտպանվելու ավելի խիստ միջոցառումներ ներդնել։

Հիշեցնենք, որ մինչեւ 1990 ականների սկիզբը, երբ հեպատիտ С –ն ստուգելու հուսալի թեստեր ստեղծվեցին, մարդիկ հեպատիտով վարակվում էին հիմնականում արյան փոխներարկման միջոցով։ Իսկ այսօր փոխներարկման միջոցով գրեթե ոչ ոք չի վարակվում։

Այս հետազոտության մասին հայտնում է Occupational and Environmental Medicine.ամսագիրը։