Լաֆբորո համալսարանի գիտնականները աշխարհում առաջին «պայուսակ– լաբորատորիան» են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է ախտորոշել քաղցկեղը։ Տվյալ մինի-լաբորատորիան կարող է աշխատել նույնիսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում եւ առաջին կրելի լրակազմն է, որը չափում է արյան մեջ կենսանշիչների (բիոմարկեր) առկայությունը։ Այդ սարքը կարող է զարգացող երկրների առանձին շրջաններում, որոնք ախտորոշման համապատասխան միջոցներ չունեն, ախտորոշման արդյունավետ միջոց դառնալ։
«Պայուսակ– լաբորատորիան» կազմված է չորս բաղադրիչից՝ մուլտի-ներարկիչից, որը կարող է ցանկացած պահի արյան նմուշի 80 միաժամանակյա թեստ կատարել, անալիզի համար ռեագենտներով սկավառակից, կրելի սկաներից՝ USB-սնուցմամբ, ձեռքի համակարգչից՝ անալիզի տվյալները ռեալ կյանքում վերլուծելու համար։ Այդ ամբողջ համակարգը կարող է հավաքվել մի փոքրիկ պայուսակի մեջ եւ մվազագույն պատրաստությամբ ընդամենը մեկ մարդ է պահանջում. հետազոտությունը կատարվում է ընդամենը 15 րոպեում, ընդ որում լրացուցիչ սարքավորումներ կամ գործիքներ օգտագործելու կարիք չկա։
Մասնագետի խոսքով, «պայուսակ– լաբորատորիան» օգտագործում է ամբողջ արյունը եւ կարիք չկա նախապատրաստելու նմուշը, ինչը նախկինում ոչ լաբորատոր պայմաններում բարդ առաջադրանք էր համարվում։
Ինչպես նշում են մասնագետները, «պայուսակում գտնվող լաբորատորիան» կարող է ախտորոշման բավականին բարձր ճշգրտություն ապահովել եւ հիվանդանոցային լաբորատոր տեխնիկայի հետ համադրվելով զգալիորեն բավարարել քաղցկեղի բացահայտելիությունը զարգացող երկրներում, որտեղ մարդիկ սովորաբար չունեն վաղ ախտորոշման հնարավորություն,նշում են մասնագետները։
Այդ մշակման մասին տեղեկացնում է Lab on a Chip ամսագիրը։






