Երբ ես նոր էի սկսել դիետոլոգի գործունեությունը, ինձ մոտ մարդիկ էին գալիս, քանի որ նրանք ինչ-ոը խնդիր ունեին: Նրանց մեծամասնությը պայքարում էր ավելորդ քաշի դեմ կամ նրանց մոտ բացահայտվել էր խոլեստերինի բարձր մակարդակ եւ բարձր զարկերակային ճնշում: Այսօր իմ մոտ գալիս են գործնականում առողջ, նիհար մարդիկ, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին եւ ցանկանում են ավելի շատ բան իմանալ ճիշտ սնուցման եւ վերջին նորարարությունների մասին: Ինձ դուր է գալիս, որ ներկա պահին սնունցումը գրգռիչ է, նույնիսկ սեքսուալ, գրում է դիետոլոգ Սինթիա Սասսը:
Բայց ես երբեմն նկատում եմ, որ առողջ սնուցումը եւ նիհարելը հասնում են ծայրահեղության, քանի որ երբ դուք կանգնում եք կշեռքին, դուք միայն մկաններ եւ ճարպային կուտակումներ չեք: Ձեր քաշը կազմվում է նաեւ աղեստակմոքսային համակարգի չմարսված հեղուկով եւ սննդով, ձեր օրգանզիմից դուրս չեկած արգասիքներով եւ գլիկոնգենով՝ լյարդի եւ մկանների մեջ պարունակվող ածխաջրերով: Վերջին երեք բաղադրիչները կարող են շատ տատանվել ձեր օրգանիզմում, այն ժամանակ, երբ մկաններում եւ ճարպային հյուսվածքում փոփոխություններն ավելի դանդաղ են տեղի ունենում:
Այնուամենայնիվ շատ մարդիկ կենտրոնանում են թվերի վրա եւ սկսում են դեպրեսիա եւ զայրույթ զգալ, եթե այդ թվերը բավականին արագ չեն նվազում:
Նույնիսկ հաճախորդները, ովքեր գիտեն, որ ես սննդային ոստիական չեմ, երբեմն վախենում են ինձ ասել, որ հաց են ուտում: Դա, որպես կանոն, այն պատճառով է, որ նրանք դատում են իրենք իրենց. Նրանք իրենց համար երջանկության սխեմա են մշակել եւ իրենց թեւավորված են զգում, երբ «իրենց լավ են պահել» եւ զբաղվում են ինքնախարազանումով, « երբ իրենց վատ են պահել»: Ցավոք, այս ասոցիացիաները կարող են հանգեցնել ձեր առաջընթացի նվազմանը:
Ճշմարտությունն այն է, որ դուք կարող եք ձեզ խախտումներ թույլ տալ, քանի որ ձեր դիետան կարող է չափազանց խիստ լինել, եւ սովի հորմոնները մոլեգնում են: Եթե պատճառը դրանում է, ապա ելքը՝ հավասարակշռված դիետան է, այլ ոչ ինքնախարազանումը:
Եթե դուք բացահայտել եք, որ մշտապես մտածում եք, թե ինչ եք կերել ( կամ ինչ եք պատրաստվում ուտել) եւ այն աստիճանի եք անհագստանում ձեր դիետայի մասին, որ շեղվում եք գործունեության այլ տեսակներից, ձեր քաշի կորստի նպատակները, հնարավոր է ստվերել են առողջ կենսակերպը:
Իմ աշխատանքի ընթացքում ես համոզվել եմ, որ այս շաբլոնը սովորաբար ձախողվում է եւ արագ հանգեցնում հին անառողջ մոդելների: Ուղղակի կենտրոնացեք գլխավորի վրա՝ կերեք ճիշտ ժամանակին, սնվեք հավասարակշռված ձեւով՝ մեծ քանակությամբ բանջարեղենով, պասային սպիտակուցներով, օգտակար ճարպերով եւ «լավ» ածխաջրերի ոչ մեծ չափավաժիններով եւ միանգամից կանգ առեք կշտանալուց հետո՝ դա ձեզ թույլ կտա իրական եւ կայուն արդյուքներ տեսնել եւ էներգիա պահպանել կյանքի այլ կարեւոր բաների համար:
Ես հաճախորդներ եմ ունեցել, ովքեր հրաժարվել են ընկերների հետ ժամանակ անցկացնել եւ առհարամարհել են ընտանեկան պարտականությունները, քանի որ նրանց կախվածությունը գերակշռել է հասարակական կյանքի մասնակցելու ցանկությունը:
Եթե դուք աշխատում եք ճիշտ սնվել, իսկ ձեր ընկերները ոչ, շատ մեթոդներ կան միասին ժամանակ անցկացնելու համար, որոնք չեն պահանջի անառողջ սննդի ընդունում: Օրինակ, ձեզ հետ երեկույթին բոլորի համար առողջ սնունդ տարեք կամ ընտրեք այնպիսի ռեստորան, որտեղ առողջ սնունդ են տալիս:






